Рубрика: Մուտքի ճամբար

«Մուտքի ճամբար»-ի վերջին օրը

Այսօր մուտքի ճամբարի վերջին օրն էր։ Սիրում եմ ինքնակրթվել։ Այս մուտքի ճամբարը շատ լավ հնարավորություն է ինքնակրթվելու համար։

Առավոտյան հանդիպեցինք սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղ ուսումնական ժամերգություն էր կազմակերպված։

Այնուհետև եղանք հյուսիսային դպրոցում։ Հանդիպեցինք Ալիսային, ով մեզ սովորեցրեց աշխատել կավով։ Պատրաստեցինք գեղեցիկ կախազարդեր, ափսեներ, ականջողեր, կավեր, կուժեր։ Մեծ ոգևորություն էր ապրում մեզանից յուրաքանչյուրը աշխատելով կավով՝ ստեղծելով գեղեցիկը։

Մայր դպրոցի գրադարանում հանդիպեցինք Մարիետ Սիմոնյանին։ Քննարկեցինք և վերլուծեցինք Կարել Չապեկի առակները։ Շատ հետաքրքիր էր տարբեր մասնագիտություն ունեցողների տեսանկյունը լսելը։

Մարմարյա սրահում մասնակցեցինք ամենաուրախ, ամենաազգային մեդիաուրբաթին։ Հնչեցին հրաշալի կատարումներ՝ հայկական, ազգային, էստրադային։ Մանկավարժական ճամբարի շաբաթվա ընթացքում դպրոցները ներկյացան ուսուցչական համույթներով։ Հրաշալի կատարումներ էին՝ համեմված ազգային երգ ու պարով։ Տուն վերադառնալիս այդ երգերը դեռ հնչում էին ականջիս։ Մուտքի ճամբարի մասնակիցներով հինգ օրվա ընթացքում եղել էինք բոլոր դպրոցներում։ Մասնակցելով առավոտյան պարապմունքներին՝ սովորել էինք բոլոր երգերը և ակտիվ մասնակցում էինք մեդիաուրբաթին ։ Մեծ բավականություն ստացանք՝ ամենասիրելի մեդիաուրբաթից։

Կրթահամալիրը շատ մեծ ու ջերմ ընտանիք է ինձ համար, ուր ոչ միայն աշխատում եմ, այլ նաև, հաճույք եմ ստանում յուրաքանչյուրի հետ շփումից։ Մենք դարձել ենք մի մեծ ընտանիք, որտեղ մեկը մյուսի նկատմամբ ուշադիր է, ընկերասեր, մտերիմ ու հարազատ։ Ես շատ եմ սիրում մեր կրթահամալիրը և շատ ուրախ եմ, որ այս մեծ ընտանիքի անդամ եմ։

Рубрика: Մուտքի ճամբար

«Մուտքի ճամբար»-ի չորրորդ օրը

Մուտքի ճամբարի չորրորդ օրն առավոտյան հանդիպեցինք արևմտյան դպրոցում։ Առավոտյան պարապմունքն անցկացրեցինք գեղեցիկ վերնատանը։

Շատ գեղեցիկ ժողովրդական պարերգ սովորեցինք։ Շողացող արևն ու ծաղկած ծիրանենիները գարնանային տրամադրություն էին հաղորդում մեզ։

Վայելելով գարնան շունչը՝ բաց պատշգամբում կատարեցինք մեր սովորած պարերգը <<Ես ու յարս ջահել ենք>>։

Այնուհետև գնացինք ուսումնական ագարակ։ Շրջեցինք ագարակում, տեսանք տարբեր կենդանիների։

Սովորեցինք, թե ինպես են սանրում ձիուն և թամբում։ Ձիավարեցինք մեծ հաճույքով։

Ձիավարելուց հետո քայլեցինք դեպի տիկնի Շողիկի մոտ։ Իմացանք, թե որ բույսն է օգտակար, որը թունավոր։ Սովորեցինք բույսը տեղափոխել մի թաղարից մյուսը։ Տիկին Շողիկն ասաց, թե ինչպես կարելի է գրել բույսը։

Բույսերի լաբորատորիայում կային նաև կրիաներ, ձկներ, թութակներ, գերմանամկներ։

Բարձրացանք նաև ջերմոց, որտեղ տեսանք շատ բույսեր և իմացանք, որ տան պայմաններում էլ կարող ենք պատրաստել փոքրիկ ջերմոցներ։

Քոլեջի վերնատանը հանդիպեցինք տիկին Մարիետի հետ։ Կարել Չապեկի առակների շուրջ վերլուծություն գրեցինք։

Շատ հագեցած և լավ օր ունեցանք։

Рубрика: Մուտքի ճամբար

Կարել Չապեկի առակների վերլուծությունը

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Աքաղաղի ազդանշանով են արթնանում մարդիկ։ Այսինքն կյանքում կան մարդիկ, ովքեր իրենց ամենակարևորն են զգում։ Առանց իրենց թույլտվությամբ չեն հանդուրժում ուրիշները ինչ-որ քայլ կատարեն։

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։


Այո՛, մարդիկ սիրում եմ միմյանց նման լինել՝ կորցնելով իրենց անհատականությունը։ Քննարկում են այն մարդկանց, ովքեր ունենում են վառ անհատականություն։

Читать далее «Կարել Չապեկի առակների վերլուծությունը»
Рубрика: Մուտքի ճամբար

Մտորումներ Խոսե Լորենսո Ֆուենտեսի ստեղծագործության շուրջ

Մի հատված ներկայացնեմ։ Ամբոջությամբ կարող եք կարդալ այստեղ։

-Այլևս չեմ ուզում տեսնել այս նկարը,- ասաց նա:
Քանի որ ապակին կոտրվել էր, նրա համար հեշտ էր ինձ հանել շրջանակի միջից: Մի պահ սառնասրտորեն նայեց ու ապա սկսեց ինձ պատռել մանր կտորների: Նրա կատաղությունն այնքան ուժեղ էր, որ ինձնից մնացած ամենամեծ կտորը, ինձ պատռող մատերի եղունգներից մեծ չէր: Թափված հատակին՝ կարծեցի, թե վերջապես եկել է ազատ լինելուս ժամանակը: Փորձեցի կրկին վերածվել երեխայի: Բայց քանի որ ես սնվել էի նրանց երկուսի սիրով ու այդ սերն այլևս գոյություն չուներ, չկարողացա հավաքել կտորներս:

Շատ հետաքրքիր ստեղծագործություն էր։ Մի շնչով կարդացի։ Այստեղ շատ համեմատություններ տեսա ու հասկացա, որ մենք միշտ ձգտում ենք ազատության ու երազում ենք լինել թռչուն, կենդանի կամ նկար։ Բայց արի ու տես, որ ամենաազատն ու երջանիկը երեխան է։ ԵՎ ծնողներն ու մանկավարժները պետք է էլ ավելի երջանկացնեն երեխաների մանկությունը՝ չսահմանափակելով նրանց ազատությունը։

Рубрика: Մուտքի ճամբար

«Մուտքի ճամբար»-ի երրորդ օրը

Այսօր առավոտյան հանդիպեցինք հյուսիսային դպրոցում։
Տիար Բլեյանի ողջույնի խոսքով ու ժպիտով օրը սկսեցինք։ Նա շատ ուշադիր է յուրաքանչյուրի նկատմանբ։ Ծանոթացավ կրթահամալիր դիմած նոր մասնագետների հետ։
Կարևորեց նաև մուտքի ճամբարի մասնակցությունը։ Բարի օր մաղթեց բոլորիս և ժպիտով հեռացավ։ Մենք շարունակեցինք երգ ու պարով մեր օրը։ Կրթահամալիրը ազգապահպանման գործով է զբաղվում։ Ազգային երգն ու պարը շատ կարևոր է և՛ դասավանողների, և՛ սովորողների համար։ Մեծ ոգևորությամբ գնացինք բակ, պարտիզպուրակային աշխատանքներ կատարեցինք։ Լավ է, երբ դասավանդողը բազմակողմանի զրագացած է լինում։ Կարևոր է նաև ստեղծագործ միտք ունենալն ու ձեռային աշխատանքները։ Այդ նպատակով քայլեցինք դեպի Արուսյակի արվեստանոց, որտեղ շատ գեղեցիկ աշխատանք կատարեցինք։ Սիրում եմ լինել ազատ երևակայության մեջ ու ստեղծագործել՝ արարելով նորն ու գեղեցիկը, յուրօրինակն ու առանձնահատուկը, որը բնորոշում է յուրաքանչյուրի ներաշխարհն ու հոգեվիճակը։ Չորացրած ծաղիկներով շատ գեղեցիկ կրծքազարդեր պատրաստեցինք։ Մեծ հաճույք ստացանք ու մեզ շատ կարևոր զգացինք, որ մեր պատրաստած կրծքազարդերը պետք է տոնավաճառի ժամանակ ներկայացնեն։ Վաճառքից ստացված հասույթը բարեգործության համար է։ Իսկապես կարևոր ես զգում քեզ, երբ կարողամում ես մաս կազմել բարի գործի։
Մի փոքր ընդմիջումից հետո շարժվեցինք մարզական ակումբի պարապմունքներին։ Ես ընտրել էի հեծանվավարություն և հրաձգություն։ Շատ եմ սիրում հեծանիվ վարել, սակայն 4 տարի առաջ էի վարել վերջին անգամ։ Հրաձգությամբ առաջին անգամ էի զբաղվում։ Գոհարի պրոֆեսիոնալ մոտեցումն օգնեց շատ արագ յուրացնել կանոններն ու լավ արդյունքներ գրանցել։ Մեծ բավականություն ստացա հրաձգությունից նույնպես։ Սիրում եմ ինքնակրթվել բոլոր ոլորտներում։ Ահա այսպիսին էր այսօրվա մուտքի ճամբարում անցկացրած իմ օրը։ Շատ հագեցած ու հետաքրքիր։
Օրվա լուսաբանումն էլ նկարների տեսքով կներկայացնեմ սիրով․

Рубрика: Մուտքի ճամբար

Միցիո Կակուի հարցազրուցի վերլուծությունն իմ տեսանկյունից

Այսօր շատ կարևոր է դարձել մեդիակրթության դերն ու նշանակությունը։ Մարդիկ կարևորում են նաև մարդկային շփումը։ Առանց մեկը մյուսի հնարավոր չէ պատկերացնել։ Միայն մեդիակրթությունն առանց սովորեցնողի և սովորողի՝ թերի է։ Առանց մեդիակրթության նույնպես հնարավոր չէ այսօր պատկերացնել կրթությունը։ Այո, աշխարհը գնում է դեպի ավելի արագ, ինքնուրույն կրթության։ Մեր երկիրը նույնպես զարգանում է այդ ուղղությամբ։ Այս երկու կողմն էլ պետք է հավասարապես կիրառվեն կրթության բնագավառում։ Նժարի վրա դրված են մեդիակրթությունն ու մարդկային հաղորդակցումը։ Մեկի գերակայության դեպքում, մյուսը կտուժի ։ Այիսնքն երկուսն էլ պետք է հավասար լինեն, որ հավասարակշռությունը պահպանվի։ Ես շատ ուրախ եմ, որ մեր կրթահամալիրում տեսնում եմ այդ հավասարակշռությունը։ Շատ են ճամփորդում, հաղորդակցվում միմյանց հետ, այնուամենայնիվ մեդիակրթությունը չի տուժում դրանից։ Կարծում եմ մեր կրթահամալիրի օրինակը պետք է լինի լավագույնը ներկայանալու համար աշխարհին։ Վստահ եմ, որ մենք սովորեցնելու շատ բան ունենք աշխարհին։

Рубрика: Մուտքի ճամբար

«Մուտքի ճամբար»-ի երկրորդ օրը

Մուտքի ճամբարի երկրորդ օրը հանդիպեցինք քոլեջում։ Առավոտյան տիկին Մարինեի հետ հանդիպեցինք։ Նա մեզ երգեր սովորեցրեց, որորնք էլ երգելու ենք եկեղեցում։ Այնուհետև զատկական տոնի հետ կապված ազգային խաղեր խաղացինք, մեր սովորողների հետ խաղալու ենք այդ խաղերը։


Տեսանյութը պատրաստեց Սեդա Խաչատրյանը։

Տիկին Մարիետի հետ հանդիպեցինք վերնատանը։ Նա ներկայացրեց կրթահամալիրում աշխատելու մեթոդները, գրական ակումբի մասին։ Մասնակիցներից յուրաքանչյուրը պատմեց իր մասնագիտության մասին, ինչ աշխատանք կցանկանա իրականացնել կրթահամալիրում։ Շատ հետաքրքիր զրույց ունեցանք տիկին Մարիետի հետ։
Նաև գինու դպրոցում եղանք։ Հետաքրքիր հանդիպում ունեցանք Արտակ Ռշտունու հետ։ Նա պատմեց խաղողի տեսակների մասին։ Ինչես պահպանել գինին, ինչ ջերմաստիճանում։ Մեզ հրավիրեցին նաև գինում համտեսի հաջորդ անգամ։
Մարզական պարապմունք ունեցանք։ Սեղանի թենիս խաղացինք։
Շատ հագեցած օր ունեցանք։

Рубрика: Մուտքի ճամբար

«Մուտքի ճամբար»-ի առաջին օրը

Այսօր շատ հետաքրքիր և հագեցած օր ունեցա։ Մուտքի ճամբարի առաջին օրն էր։ Մասնակցեցի մեծ սիրով և ոգևորությամբ։ Ես դիմել եմ դասվարի աշխատանքի համար։ Մասնակիցները տարբեր մասնագիտություն ունեն, որն էլ ավելի հետաքրքիր է դարձնում միմյանց հետ հաղորդակցվելը։ Շատերն ինձ նման վերադարձել են ֆիզարձակուրդից։ Կան նաև կրթահամալիրում աշխատել ցանկացողներ։ Մուտքի ճամբարի կազմակերպիչը Լիլիթ Սահակյանն է՝ հրաշալի մարդ և մանկավարժ։


Օրը սկսեցինք երգելով ու պարելով։ Այնուհետև Լիլիթը ներկայացրեց ծրագիրը։ Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացավ յուրովի։ Բոլորն էլ նպատակասլաց և խելացի են։
Քայլեցինք դեպի արևելյան դպրոց, գեղեցիկ վերնատանն ունեցանք հետաքրքիր հանդիպում Վարդան Կարապետյանի հետ։ Տարբեր տարածաշրջանների բարբառների մասին խոսեցինք։ Մասնակիցներից յուրաքանչյուրն ասաց, թե որ բարբառով է կարողանում խոսել։ Ես գրանցվեցի բարբառների ակումբում ուսումնասիրելու համար
տարբեր բարբառներ։ Կարդացինք Կոռնիձորի բարբառով ասույթներ, օրհնանքներ, անեծքներ։
Արևելյան դպրոցում հանդիպեցինք Առնոլդ Միքայելյանին, ով մեզ տեղափոխեց շախմատային հետաքրքիր աշխարհ։ Իմացանք․
Շախմատի հիմնական կանոնները։
Շախմատի խաղաքարերի անվանումների պատմությունը։
Ֆիգուրների համեմատական արժեքները:
Շախ։ Մատ։ Պատ։ Փոխատեղում։
Հիմնական հասկացություններ: Հաղթանակ: Ոչ-ոքի:
Շատ հետաքրիր է շախմատն՝ իր կանոններով, քայլերով, խաղաքարերով։ Ես շատ եմ սիրում շախմատ խաղալ, հաճույք եմ ստանում խաղալիս, եթե նույնիսկ պարտվում եմ։ Խաղալու ընթացքում զարգանում է միտքն ու տրամաբանությունը։ Այնքան հետաքրիր էր, որ մենք ցանկություն հայտնեցինք ևս մեկ անգամ խաղալ շախմատ։
Ահա այսպիսին էր մուտքի ճամբարի առաջին օրը՝ անչափ հետաքրքիր և ուսուցողական։
Անհամբեր կսպասեմ հաջորդ օրվան։

Рубрика: Մուտքի ճամբար

«Մուտքի ճամբար»-ի աշխատակարգ մարտի 22-26

Ճամբարի գործունեությունն ըստ օրերի՝

Մարտի 22, երկուշաբթի

Մարտի 23, երեքշաբթի

  • 10:00- Հանդիպում Հյուսիսային դպրոցում, մասնակցություն առավոտյան պարապմունքին, շրջայց դպրոցով։
  • Ծառզարդարը կրթական պարտեզում», պատասխանատու՝ Դավիթ Քոչունց։
  • 11:00- Տեխնոլոգիական պարապմունք Արուսյակ Մաթևոսյանի հետ։
  • 12:00-Ընդմիջում։
  • 12:30-Մարզական պարապմունք  Մայր դպրոցում. պատասխանատուներ՝ Միքայել Ղազարյան, Ռոբերտ Խաչատրյան։

Մարտի 25, հինգշաբթի

  • 10:00- Հանդիպում Արևմտյան դպրոցում։ Մասնակցություն ընդհանուր պարապմունքին։
  • 10:20-Այցելություն Ագարակ, ձիավարություն։ 
  • 11:15-Քայլք դեպի Քոլեջ։
  • 11։30-Պարտիզապուրակային գործունեություն. պատասխանատու՝ Շողիկ Պողոսյան։
  • 12:00 — Ընդմիջում:
  • 12:30 — Մանկավարժական զրույց Մարիետ Սիմոնյանի հետ. Մայր դպրոց։

Մարտի 26, ուրբաթ

Մուտքի ճամբարի մասնակիցներ՝

  1. Լիլիթ Արզումանյան (երկարացված օրվա կազմակերպիչ)
  2. Սեդա Խաչատրյան (դասվար)
  3. Հեղինե Խալաթյան (հայրենագիտության դասավանդող)
  4. Նարե Արիստակեսյան (անգլերենի դասավանդող)
  5. Գոհար Հովհաննիսյան (դաստիարակ)
  6. Աննա Հարությունյան (դասվար)
  7. Տաթև Համբարյան (լողի մարզիչ)
  8. Արփինե Կիրակոսյան (երաժշտության դաստիարակ)
  9. Սիրանուշ Պետրոսյան (երկարացված օրվա կազմակերպիչ)
Рубрика: Մուտքի ճամբար

Վերադարձ կրթահամալիր

Հաճելի է վերադառնալ սիրելի կրթահամալիր ֆիզարձակուրդից հետո։ Օգոստոսի 13-ին մասնակցեցի մուտքի ճամբարին, որտեղ շատ հետաքրքիր էր։ Մանկավարժներով մասնկացեցինք տարբեր նախագծերի։
Օրը սկսեցինք հեծանվավարությամբ։ Այնուհետև հաջորդեց սեղանի թենիսը։ Ես փորձառու մասնագետից սովորեցի թենիս խաղալու հմտությունները։ Այնուհետև շրջայց կատարեցինք ինձ շատ հարազատ դարձած արևելյան դպրոցում, որտեղ սիրով աշխատել եմ 1 տարի։ Քայլեցինք դեպի ջերմոց, որտեղ մեզ էր սպասում տիկին Շողիկը։ Իմացանք օգտակար և վնասակար բույսերի մասին։ Նաև իմացանք, թե ինչպես պետք է ճիշտ խնամել բույսերը, ծաղիկները։ Աշխատեցինք ջերմոցում։ Հաջորդ շրջայցը գինու դպրոցն էր։ Մեզ ներկայացրեցինք, թե ինչպես են գինի ստանում, բավական հետաքրքիր էր։ Ամենահամեղ գինին էլ համտեսեցինք։ Օրն ավարտեցինք հետաքրքիր կերպ՝ տեղափոխվեցինք մանկություն և վերհիշեցինք մեր սիրելի հեքիաթը, հերոսը։ Ինչ հեքիաթներ ենք այսօր ներկայացնում մեր երեխաներին և սովորողներին։ Շատ տպավորված վերադարձա տուն՝ անհամբեր սպասելով հաջորդ օրվան։