Рубрика: հունվար

Հեքիաթային ձմեռ

Այս տարվա ձմեռն իսկապես հեքիաթային է։ Լինելով երեխաներով շրջապատված՝ վերադառնում ես մանկություն։ Առաջին դասարանի սովորողների հետ միասին խաղացինք ձնագնդի։ Շատ ուրախ էինք բոլորս, հրաշալի օր ունեցանք՝ վայելելով ձյունառատ ձմեռը։
Լուսանկարել է տիկին Նունեն։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: հունվար

Դիջիթեք 2017

Աննա Ստեփանյանի և Աննա Հարությունյանի երկարօրյայի խմբի սովորողները նորից համագործակցում են։ Այս անգամ աշխատում են խմորով։ պատրաստում թվեր, տառեր, տարներ պատկերներէ հեռախոս, բարձրախոս, ականջակալ։ շատ հետաքրքիր և ստեղծագործ աշխատանք կատարեցին խմորով։ Վերջում էլ ստեղծեցին դիջիթեք 2017։ Աշխատել են մեծ սիրով։

Это слайд-шоу требует JavaScript.

Շարունակեցին համագործակցել նաև շախմատ խաղալով։

Рубрика: հունվար

Հաճելի համագործակցություն

Հաճելի համագործակցությունը շարունակվում է տիկին Շողիկի հետ։
Նախորդ հանդիպումը ծաղկականաչ սենյակում։
Այս անգամ տիկին Շողիկը եկել էր ավագ դպրոցի սովորող Անուշիկի հետ։ Անուշիկը հետաքրքիր տեսանյութ էր պատրաստել կալանխոե բույսի մասին։ Առաջին դասարանի սովորողները իմացան, թե ինչքան օգտակար է այդ բույսը, առողջարար, ունի 200 տեսակ։ Տիկին Շողիկն էլ նվիրեց բույսը և տնկեցինք միասին։
Նախորդ անգամ տիկին Շողիկը նաստուրցիա բույս էր նվիրել, դրել էինք ջրի մեջ և արդեն ժամանակն է տնկելու։ Սովորողներն էլ խոշորացույցով դիտարկում էին բույսի արմատները։  Համագործակցությունը շարունակական է։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: հունվար

Նախնադարյան մարդու մասին

Ուսումնական շաբաթը կարելի է անվանել Սահակյանցի ուսումնական մուլտֆիլմերի շաբաթ։ Ուրբաթ սովորողները երկարօրյայի ընթացքում դիտեցին նախնադարյան մարդու մասին մուլտֆիլմը։ Իմացան, թե ինչպես են կերակուր պատրաստել, որսի գնացել, հագուստ կարել, կրակ վառել, քարանձավում ապրել։ Շատ հետաքրքիր էր։ Դիտեցին, քննարկեցինք և իրենց տպավորություններն էլ նկարեցին։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: հունվար

Դինոզավրերի աշխարհում

Երկարօրյան միշտ էլ հետաքրքիր է անցնում։ Այս անգամ էլ սովորողները կարծես դինոզավրերի աշխարհում լինեին։  Իմացան որ երկկենցաղներ կան՝ կրիաներ, կոկորդիլոսներ։ Նաև արջերի մասին տեղեկացան, որ նրանք ձմռանը քնում են մինչ գարուն։ Տեսան նաև որ եղել են մամոնտներ։ Դիտեցին մուլտֆիլմը, որից հետո էլ նկարեցին։

Рубрика: հունվար

Աստղագիտության մասին

Օրն առանձնահատուկ էր։ Սովորողները դիտեցին հետաքրքիր մուլտֆիլմ։
Իմացան տիեզերքի, տիեզերանավի, առաջին տիեզերագնացի մասին։ Նաև իմացան, որ միայն Երկիր մոլորակի վրա կյանք կա, ուր ապրում են մարդիկ, կենդանիներ, թռչուններ, կա նաև բուսականություն։ Հետաքրքիր էր նաև, երբ իմացան որ աստղերը տեղաշարժվում են։
Արեգակի շուրջ պտտվող մոլորակների անունները կարդացին և շատ ուրախացան։
Այնուհետև նկարեցին իրենց պլանշետներով և համակարգիչներով։ Ահա  և նրանց աշխատանքները։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: հունվար

Լողում են նաև հունվարին

Կրթահամալիրում սովորողները լողում են յուրաքանչյուր եղանակի։ Լողավազանը ջեռուցվում է, ջուրը տաք է։ Սովորողներն են սիրով լողում են։ Ամեն անգամ ավելի են հմտանում, ավելի լավ են լողում։ Նաև շատ են ուրախանում իրենց հաղթանակներով և ձեռքբերումներով։ մենք՝ մանկավարժներս էլ խրախուսում ենք նրանց։ Մի քանի լուսանկար այսօրվա պարապմունքից։ Լողում են առաջինները։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: հունվար

Հետաքրքիր է իմանալ․․․

Ձմեռային ուսումնական ճամբարի 2-րդ շաբաթն է։ Երկարօրյային առաջին դասարանի սովորողները հետաքրքիր ուսումնական մուլտֆիլմ դիտեցին։  Ռոբերտ Սահակյանցի Գիտունիկների հանրագիտարանի 1-ին մասը դիտեցին։ Շատ հետաքրքիր էին լսում։ Նաև քննարկեցինք միասին։
Նրանք իմացան, թե ինչպես կարող են ճիշտ կողմորոշվել կողմնացույցի օգնությամբ, թե ինչպես է պտտվում երիկիր մոլորակը։ Ինչպես է անձրև գալիս։ Նաև դինոզավրերի մասին իմացան, շնաձուկի, գայլաձուկի, նաև թռչունների մասին։ Տեսան, թե ինչպես է աճում ծաղիկը։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: հունվար

Հեքիաթ են հորինել առաջինները

Երկարօրյայի ընթացքում առաջինները հեքիաթ հորինեցին։ Յուրաքանչյուրը շարունակում էր նախորդ սովորողին։ Հետաքրքիր հեքիաթ ստացվեց։ Այնուհետև նկարեցին նեթբուքերով և պլանշետներով։ Համագործակցում էին, աշխաոտւմ էին նաև զույգերով և անհատական։

Это слайд-шоу требует JavaScript.

Գայլը, արջը, նապաստակը հանդիպեցին։ Նրանք ընկերացան։ Ուզում էին խաղալ։ Հետո մտածեցին կարող է անձրև գալ։ Որոշեցին չխաղալ։ Եկավ աղվեսը։ Որոշեցին առավոտյան խաղալ։ Առավոտյան բոլորն ուրախ խաղում էին։