Рубрика: Հաշվետվություն

Միջին դպրոցի ամառային բաց ճամբարի հաշվետվությունը

Էլ ինչ ամառ, առանց ամառային հավես ճամբարի։

Հունիսի 21-25-ը միջին դպրոցի ամառային բաց ճամբարի կազմակերպիչն եմ եղել։ 6-8-րդ դասարանի սովորողներ են եկել ճամբար և՛ մեր կրթահամալիրից, և՛ տարբեր դպրոցներից։
Ճամբարականները հենց սկցբից միմյանց հետ ընկերացել են։ Շատ ուրախ, ակտիվ, խելացի են եղել ճամբարականները։ Միասին բոլոր մարզական պարապմունքներին մասնակցել ենք։

Հունիսի 21-ը առաջին օրն էր ճամբարի։ Մեծ ոգևորությամբ եկել էին ճամբարականները կրթահամալիր։ Օրը սկսեցինք առավոտյան ժամը 9։00 մարզական պարապմունքով, որի պատասխանատուն Նառա Հարությունյան էր։ Մարզվելուց հետո պարուսույց Լաերտ Գրիգորյանը ներկայացրեց ազգային պարերի պատմությունը։ Իմանալով մեր ազգային պարերի պատմությունը՝ ճամբարականները ցանկացան սովորել ազգային պարերը։ Սովորեցին Խոշբիլազիք պարը և Կարնո քոչարին։ Մեծ ոգևորությամբ պարեցին և հաճույք ստացան իրենց պարից։ Պարելուց հետո աշխատեցինք կավով։ Մովսես Ավետիսյանի օգնությամբ ճամբարականները սովորեցին կավով պատրաստել տարբեր իրեր։ Ամենահամեղ պահը, դե իհարկե համեղ նախաճաշն էր՝ մեր խոհարար Գոհարի պատրաստած։ Լավ նախաճաշելուց հետո գնացինք գրադարան։ Յուրաքանչյուրն ընտրեց իր նախընտրած գիրքը։ Ընթերցելուց հետո քննարկեցինք։ Այնուհետև, քայլեցինք դեպի հյուսիսային դպրոց։ Բանգլադեշյան պլեների շրջանակներում հանդիպում ունեցանք երաժշտության տեսաբան, մշակութաբան Ռիմա Տիգրանյանի հետ։ Նա ներկայացրեց ջազի պատմությունը և բնագավառներում է այն կիրառվում։ Ինչպես նաև լսեցինք ջազային կատարումներ։ Վերադարձանք միջին դպրոց՝ համեղ ուտեստներ ճաշակելու։ Սեղանի թենիս խաղալ սիրում են բոլորը։ Հասմիկ Սիմոնյանի օգնությամբ կարողացան խաղալ ավելի հմտորեն և հաճույք ստանալ իրենց խաղից։ Նշեմ, որ ճամբարի ընթացքում, Սևանից մեզ էին միացել Անահիտ Մարգարյանը և Արմինե Առաքելյանը։ Նրանք կրթահամալիրում վերապատրաստվել էին և իրենց կամավորական աշխատանքն էին կազմակերպել ճամբարի ընթացքում։ Ներկայացան իրենց նախագծերով։ Արմինե Առաքելյանի նախագիծն էր․ << Երկխոսություն անգլերեն` իրենց նախընտրած թեմաներով>>։ Ճամբարականները շատ լավ էին կարողանում խոսել անգլերեն։ Խոսեցին սպորտից, խաղերից, ընկերներից։ Այն ամենը, ինչն իրենց հետաքրքիր է։
Իրենց ընտրությամբ խաղացինք բառապաշարը զարգացնող խաղեր։ Օրն ամփոփեցինք ժամը 17։00։ Ճամբարականները նշեցին, որ շատ լավ օր են ունեցել։ Անգամ չէին ուզում գնալ տուն։ Ջերմորեն միմյան հրաժեշտ տվեինք՝ հաջորդ օրն առավոտյան հանդիպելու սպասումով։

Հունիսի 22ը ճամբարի երկրոդ օրն էր։ Նորից հանդիպեցինք առավոտյան։ Ժպտուն աչքերով ճանբարականները կրթահամալիր էին եկել մեծ ուրախությամբ։ Առավոտյան մարզվեինք Նառա Հարությունյանի հետ միասին։ Այնուհետև շտապեցինք հյուսիսային դպրոց՝ հանդիպելու Զովաբերի դպրոցի սովորողներին։ Միասին սովորեցինք հայկական պարերգեր։ Վերադարձանք միջին դպրոց՝ համեղ նախաճաշելու։ Ամառային շոգին զովանալու լավագույն տարբերակը բաց լողավազանն է։ Ճամբարականները հաճույք ստացան լողալուց։ Միջին դպրոցի շուրջ հեծանիվ վարեցինք Հրայր Հովհաննիսյանի առաջնորդությամբ։ Օրը լի էր մարզական պարապմունքներով, որն էլ շատ են սիրում ճամբարականները։ Հաջորդը հրաձգությունն էր։ Գոհար Դանիելյանի օգնությամբ սովորեցին հրաձգության կանոները և կարողացաք կրակել։ Գնացինք խոհանոց՝ համտեսելու համեղ ուտեստները։ Ճաշելուց հետո հանդիպեցինք մաթեմատիկայի դասավանդող Հասմիկ Իսրայելյանի հետ։ Շատ հետաքրքիր էր լուծել մաթեմատիկան առանց բանաձևերի։ Ճամբարականները շատ խելացի են և միասին խաղացին լոտո Հայաստանի պատմության մասին։ Մեծ տպավորություններով օրն ամփոփեցինք՝ ճանապարհելով յուրաքանչյուր ճամբարականի։

Հունիսի 23-ը ճամբարի երրորդ օրն էր։ Ուրախ ճամբարականները նույնիսկ 10 րոպե շուտ էին եկել, այնքան էին սիրել ճամբարը, որ շտապել էին և շուտ հասել։ Արդեն շատ սիրելի դարձած մարզական պարապմունքով սկսեցինք առավոտը՝ Նառա Հարությունյանի առաջնորդությամբ։ Մարզվելուց հետո քայլեցինք դեպի ուսումնական ագարակ։ Շրջեցինք ագարակում։ Ճամբարականները տեսան բոլոր կենդանիներին։ Նրանք շատ տպավորված էին։ Սիրեցին ձիերին և շներին՝ շոյելով նրանց։ Հենց ագարակի բակում՝ բացօթյա լողավազանում, լողացին։ Լողալուց հետո վերադարձանք միջին դպրող՝ համեղ նախաճաշելու։ Նախաճաշից հետո ճամբարականները մասնակցեցին շատ հետաքրքիր բնագիտական փորձերի՝ Գայանե Մխիթարյանի և Սուսան Սահակյանի օգնությամբ։ Այնուհետև շարժվեցինք մարմարյա սրահ, որտեղ մեզ էր սպասում պարուսույց` Լաերտ Գրիգորյանը։ Միասին պարեցինք մեր ազգային պարերը։ Պարելուց հետո Զարինե Փանյանի հետ միասին խաղացինք մաթեմատիկան խաղ։ Այնուհետև համեղ ճաշեցինք, մեր խոհարար Գոհարի պատրաստած համեղ կերակուրները։ Օրն առանց մարզական պարապմունքների չի անցել։ Անդրանիկ Մանուչարյանի օգնությամբ կարողացան շատ ավելի լավ խաղալ վոլեյբոլ։ Շատ ակտիվ և մարզական են ճամբարականները։ Վոլեյբոլ խաղալուց հետո, ճամբարականները ընտրեցին խաղ, որն էլ վերաբերում էր Հայաստանի աշխարհագրությանը։ Խաղալուց հետո Անահիտ Մարգարյանը իր նախագիծն իրականացրեց՝ <<Գյուտարար>> թեստային խաղը։ Յուրաքանչյուր օր ճամբարականները շատ հագեցած օր են ունեցել։ Կիսվելով իրենց տպավորություններով՝ միմյաց հրաժեշտ տվեցինք։

Հունիսի 24-ը ճամբարի չորրոդ օրն էր։

Ամեն օր ճամբար են գալիս նոր ճամբարականներ։ Նրանց դիմավորեցի և պայմանագիր կնքեցի։ Առավոտյան օրը սկսեցինք միջին դպրոցի բակում հատակին թափված թթերը մաքրելուց և հավաքելուց։ Այնուհետև համեղ նախաճաշեցին և քայլեցինք դեպի հյուսիսային դպրոց։ Այնտեղ ունկնդրեցինք ստեղծագործական հաշվետու համերգ։ Այնուհետև, քայլեցինք ուսումնական ագարակ։ Հավաքած թթերը տարանք ագարակ՝ կենդանիներին կերակրելու։ Ագարակի բակի լողավազանում էլ լողացին ճամբարականները՝ մեծ ուրախությամբ։ Վերադարձանք ճաշելու միջին դպրոց։ Ճաշից հետո հանդիպեցինք Լուիզա Քեշիշյանին, ով սովորեցրեց Առնո Բաբաջանյանի գեղեցիկ երգերը։ Երգելուց հետո աշխատեցինք կավով՝ պատրաստելով բաժակներ և զամբյուղներ։ Կավով աշխատելուց հետո՝ հետաքրքրիր նախագծի մասնակցեցինք։ Արմնե Առաքելյանի պատրաստած նախագիծն էր Օճառի պատրաստում ։ Ճամբարականները պատրաստեցին տարբեր օճառներ, որոնք էլ վերջում տարան իրենց հետ տուն։ Օրը շատ տպավորիչ էր և հագեցած։

Հունիսի 25-ը ճամբարի վերջին օրն էր։

Ճամբարականները առավոտյան այցելելեցին աստղացուցարան։ Այնտեղ մեզ դիմավորեց կրթահամալիրի դասավանդող ընկեր Էմմանուելը։ Մեծ բավականություն ստացած՝ քայլեցինք դեպի միջին դպրոց՝ վալելելու համեղ նախաճաշը։ Երաժշտասեր ճամբարականների հետ միասին մասնակցեցինք երաժշտության լրացուցիչ կրթության ստուգատեսին։ Որտեղ ելույթ էին ունենում իրենց հասկակիցները։ Այնուհետև քայեցինք դեպի նետաձգարան։ Գևորգ Հազարութմյանի օգնությամբ ճամբարականները սովորեցին նետաձգության կանոներին և լավ արդյունքներ ունեցան։ Համեղ ճաշելուց հետո քայլեցինք արևմտյան դպրոց՝ լողալու։ Լավ լողալուց հետո ֆուտբոլ և վոլեյբոլ խաղացինք։ Տրամաբանական խաղերն էլ մեծ հետաքրքրությամբ են խաղում ճամբարականները։ Ճամբարի ավարտին էլ համեղ պաղպաղակներ համտեսեցինք։ Շատ հարազատ էինք դարձել ու շատ սիրելի միմյանց համար այս ճամբարի ընթացքում։ Բոլորն այնքան սիրեցին ճամբարը, որ ցանկություն հայտնեցին հաջոդ շաբաթ նույնպես մասնակցել ամառային ճամբարին։ Միմյանց ամուր գրկեցինք։ Ամենալավ ճամբարականներն էին՝ խելացի, բարի, ուրախ։ Նրանց հետ վերադարձա պատանեկություն։ Մեկ շաբաթվա ընթացքում շատ հետաքրքիր առօրյա կարողացա կազմակերպել ճամբարականների համար։ Լավագույնն այն էր, որ նրանցից յուրաքանչյուրը ուրախ էր ու երջանիկ։

Յուրաքանչյուր օր լուսանկարել եմ և հրապարակել սոցկայքում։

Рубрика: Հաշվետվություն

Հունիս ամսվա հաշվետվություն

Ամառային բաց ճամբար հունիսի 21-25

Բանգլադեշյան պլեների հինգերորդ օրը

Բանգլադեշյան պլեների չորրորդ օրը

Բանգլադեշյան պլեների երրորդ օրը

Բանգլադեշյան պլեների երկրորդ օրը

Բանգլադեշյան պլեների առաջին օրը

Հունիսյան բանգլադեշյան պլեներ ։ Հունիսի 14-18

Ձիավարություն

Սեմինար պարապմունք երկարացված օրվա կազմակերպիչների համար

Երկարացված օրվա օրակարգ 07.06-11.06

Անգլերենի առցանց պարապմունք դասավանդողների հետ հունիսի 3-ին

Երկարացված օրվա օրակարգ 31․05-04․06

Рубрика: Հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Ինքնակրթություն — English Club

Learning English

Մարզական սպորտլանդիայի նախագիծ

Մարզական սպորտլանդիա

Հեծանվավարության նախագիծ

Հեծանիվ են վարում երկարացված օրվա ընթացքում

Մեդիաուրբաթ

Մեդիաուրբաթ

Ամենասիրելի մեդիաուրբաթը

Սեմինարներ
Կավագործության սեմինար պարապմունք

Բույսերի լաբորատորիայում սեմինար պարապմունք

Ընթերցանություն

Ընթերցում ենք Վիլյամ Սարոյան

Միտքը և խոսքը զարգացնող խաղեր

Հեքիաթի ընթերցում արևելյան դպրոցում

Սողոմոն Վարդանյան. հիշատակի համերգ

Երկարացված օրվա օրակարգ

Երակարացված օրվա օրակարգ 03․05-07․05

Երակարացված օրվա օրակարգ 10․05-14․05

Երակարացված օրվա օրակարգ  17․05-21․05

Երակարացված օրվա օրակարգ 24.05-28․05

Рубрика: Հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

English club

Entrance camp

Երկարացված օրվա օրակարգ

Երկարացված օրվա օրակարգ 05․04-09․04

Երկարացված օրվա օրակարգ 12․04-16․04

Երկարացված օրվա օրակարգ 27.04 — 30.04

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար պարապմունք

Ձիավարության սեմինար — պարապմունք

Рубрика: Հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվությունը

Փետրվար ամսին բավականին հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել միջին դպրոցի երկարացված օրվա սովորողների հետ։ Ինչես նաև մասնակցել եմ սեմինարների։
Էդմոն Փաշինյանի հետ նախագիծ ենք իրականացրել՝ այցելել ենք ագարակ և ձիավարել։ Սովորողները բավականին ուրախ էին, շատ էին ցանկանում ձիավարել։ Այցելությունները դեռ շարունակվելու են։ Նախագիծը շուրջտարյա է։
Ընթերցել են Թումանյան՝ «Թմկաբերդի առումը» նախերգանքը, «Երկու սև ամպ» բանաստեղծությունը, որոնք ռադիոնյութ ենք պատրաստել։
Տեառնընդառաջի տոնի պարերգերի ուսուցում <<Սերունդների հանդիպում>>․ նախագիծ համագործակցել եմ Աննա Երիցյանի հետ , <<Ակներ>> ազգային երգ ու պարի համույթի հետ։ Շատ հետաքրքիր էր սովորողների համար։
Ինչպես նաև յուրաքանչյուր ուրբաթ մասնակցել ենք մեդիաուրբաթին։
Սովորողները նաև շախմատ են խաղացել շախմատի ակումբի սաների հետ։ Միջին դպրոցում ունենք լավ շախմատ խաղացողներ, ովքեր մեծ ուրախությամբ են շախմատային խաղերին մասնակցում։
Կավագործության ենք գնացել սովորողների հետ միասին։ Ազատ թեմայով են աշխատել, քանի որ արդեն լավ են տիրապետում կավի հետ աշխատանքին։ Պատրաստել են բաժակ, դինոզավր, մարդ, ափսե։
Ձյունառատ օրերին վայելել են ձյունը, բակային խաղերի ընթացքում։ Արևոտ օրերին էլ արևն են վայելել։ Սիրում են բակային խաղերը։
Նաև սեղանի խաղեր ենք խաղացել միասին, որոնք զարգացնում են մտածողությունը, ուշադրությունը, բառապաշարը, հիշողությունը։ Թիմային խաղերը շատ հետաքրքիր են։
Ունեցել ենք նաև խոհանոցային ժամ, միասին պատրաստել ենք պիցցա։
Առաջիկայում դեռ ունենալու ենք խոհանոցային ժամեր․ միասին պատրաստելու ենք համեղ կերակուրներ։ Նաև հեծաիվ ենք վարելու միասին։ Շախմատ ենք խաղալու։ Կավով պատրաստելու ենք տարբեր իրեր։ Ուենալու ենք ընթերցանության ժամեր, պատրաստելու ենք ռադիոնյութ։ Ուսուցողական ֆիլմեր ենք դիտելու։ Հետաքրքիր նախագծեր են սպասվում առաջիկայում։
Փետրվար ամսին նաև մասնակցել եմ հետաքրքիր սեմինարների։ Կոմիտասյան երգեր ենք երգել երկարացված օրվա կազմակերպիչներից դարձած երգչախմբով։ Նաև ճակտոցներ ենք պատրաստել։ Մասնակցել եմ անգլերեն ակումբի սեմինարներին։ Շատ հետաքիրիր էր հաղորդակցվել անգլերենով։ Ներկայացնել իմ աշխատանքը անգլերենով։ Հետաքրիր ամիս եմ ունեցել՝ ինքնակրթվել ու զարգացել եմ։