Рубрика: դեկտեմբեր

Իմ ծաղկականաչ սենյակը

Կրթահամալիրում դեռևս նմանը չունեցող նախագծի մեկնարկը եղավ։ Տիկին Շողիկի և Աննա Հարությունյանի համատեղ համագործակցության արդյունքում ծնվեց նախագիծը <<Իմ ծաղկականաչ սենյակը>>։ Անվանումը հնչեց առաջին դասարանի սովորող Ռոզի Մովսիսյանի շուրթերից։ Հնչեցին տարբերակներ սովորողների կողմից՝ ծաղկանոց, ծաղկատուն, ծաղկավարդ, ծաղկած սենյակ, կանաչ սենյակ, ծաղկափունջ, ծաղկականաչ, ծաղկաստան, ծաղկամանի դպրոց։
Իմ ծաղկականաչ սենյակի առաջին տնկին նաստուրցիան է։
Բոլոր սովորողները դրեցին ջրի մեջ 1 բույս նաստուրցիա։ Իրենց առաջին բույսը ծաղկականաչ սենյակում։ Պետունյա էլ ունենք դասարանում։
Տիկին Շողիկից իմացան, թե ինչպես տնկեն բույսը հողի մեջ և խնամեն։
Շատ հետաքրքիր էր։
Շարունակելի․․․

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: դեկտեմբեր

Ձյունը որպես գրաճանաչության գործիք

Հեքիաթային ձմեռ է․․․
Երկարօրյայի ընթացքում առաջինները ձյան վրա գրեցին իրենց սովորած բառերը։ Ձյունն էլ դարձավ իրենց համար գրաճանաչության գործիք։ Մեծ ուրախությամբ էին գրում բառերը։

Это слайд-шоу требует JavaScript.

Բառերը գրելուց հետո ձնագնդի խաղացինք։ Հետաքրքիր և ուրախ օր ունեցանք։

Это слайд-шоу требует JavaScript.

 

Рубрика: դեկտեմբեր

Ուսումնական ծրագրի շարունակություն

Առաջինները սովորում են գրել և կարդալ։ Շատ մեծ ոգևորությամբ երկաօրյայի ընթացքում աշխատում են։ Կան սովորողներ, ովքեր գիտեն բոլոր տառերը։ Նրանք կարողանում են վարժ կարդալ։ Իրենց ընկերների համար կարդում են հեքիաթներ։ Ում համար կարդում են հեքիաթ, նրանք էլ այնքան լավ են պատկերացնում, որ նկարում են հեքիաթը։

 

Рубрика: դեկտեմբեր

Դեկտեմբերյան նախագծեր

Մոտենում է Նոր տարին։ Արևելյան դպրոցի 1-ին դասարանի սովորողները շատ ուրախ են։
Անհամբեր սպասում են, թե երբ է գալու Նոր տարին։ Երեխաներն օրերն են հաշվում, թե քանի օր մնաց։ Երկարօրյան անցում է շատ ուրախ։ Սովորողները երգում են Նոր տարվա հետ կապված երգեր։
Միասին ենք քննարկում, թե ինչ են ցանկանում անել մինչ Նոր տարին։ Նույնիսկ նախագծերի անվանումններն ենք միասին քննարկում։
Ձմեռային նախագծերը․

  • Սովորողները շատ են ցանկանում տոնածառի խաղալիքներ պատրաստել իրենց ձեռքերով։
    Նախագիծն էլ անվանել ենք․ <<Իմ ձեռքերով պատրաստած տոնախառի խաղալիքը>>։
    Միասին պատրաստենք և յուրաքանչյուրն ունենա իր ջեռքով պատրաստած խաղալիքը։
  • Նաև ցանկանում են ունենալ իրենց յուրահատուկ տոնածառը, որի վրա էլ կլինի իրենց պատրաստած խաղալիքները։ <<Մեր յուրահատուկ տոնածառը>>։
  • Անհամբեր սպասում են նվերներ ստանալուն։ Նախագիծն էլ, որոշեցինք անվանել․ <<Նամակ ձմեռ պապիկին>>։ Մտածեցինք, որ էլեկտրոնային տարբերակով ավելի արագ կհասնի նամակը։ Նամակի մեջ կնկարեն իրենք երազած նվերը, կգրեն իրենց անունն ու կուղարկեն։ Անհամբեր սպասելով Նոր տարվա գիշերը տեսնել իրենց երազած նվերը տոնածառի տակ։
  • Աշխարհի բոլոր երեխաների համար ստեղծել էլեկտրոնային բարեմաղթանքների գիրք։ <<Մեր բարեմաղթանքներ աշխարհի բոլոր երեխաներին>>։
    Քննարկման ժամանակ մի քանի բարեկաղթանք գրառեցի․
    Խաղաղություն մաղթեց Էդմոնը, երջանկություն՝ Սամվել։
    Ղազարյան Գագիկն էլ հիշեց երգ խաղաղության մասին և սիրով երգեց։
  • <<Իմ ունեցած ուրախ Նոր տարին>>  նախագիծը շատ հետաքրքիր է։ Սովորողները պատմում են իրենց ունեցած և հիշվող ամենաուրախ Նոր տարին։ Օրինակ  Ներսիսյան Ռուզաննան պատմեց, որ իր ամենաուրախ Նոր տարին անցկացրել է Մոսկայում ծնողների հետ։
Рубрика: դեկտեմբեր

Դեկտեմբերի 5-9 երկարօրյայի ծրագիր

05․12

13։35-13։40- սովորողների դիմավորում
13։40-13։50 -սովորողների հաշվառում
13։50-14։00-սպասքադրում ճաշարանում
14։00-14։40 — ճաշ
14։40-15:20 — ուսումնական ծրագրի շարունակություն
15։20-16։30 — նախագծերի իրականացում
16։30-16։45-դասասենյակի մաքրություն
16։45-17։00-քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

06․12

13։35-13։40- սովորողների դիմավորում
13։40-13։50 -սովորողների հաշվառում
13։50-14։00-սպասքադրում ճաշարանում
14։00-14։40 — ճաշ
14։40-15:20 — ուսումնական ծրագրի շարունակություն
15։20-16։30 — նախագծերի իրականացում
16։30-16։45-դասասենյակի մաքրություն
16։45-17։00-քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

07․12

12։30-14։20-լող
14։20-14։25-սովորողների հաշվառում
14։25-14։30-սպասքադրում ճաշարանում
14։30-15։00-ճաշ
15։00-15:40 — ուսումնական ծրագրի շարունակություն
15։40-16։20 — նախագծերի իրականացում
16։20-16։40-խաղալ, երգել
16։40-16։45-դասասենյակի մաքրություն,
16։45-17։00-քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

08․12

13։35-13։40- սովորողների դիմավորում
13։40-13։50 -սովորողների հաշվառում
13։50-14։00-սպասքադրում ճաշարանում
14։00-14։40 — ճաշ
14։40-15:20 — ուսումնական ծրագրի շարունակություն
15։20-16։30 — նախագծերի իրականացում
16։30-16։45-դասասենյակի մաքրություն
16։45-17։00-քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ

09․12
12։30-14։15-լող
14։15-14։20- սովորողների դիմավորում և հաշվառում
14։20-14։30-սպասքադրում ճաշարանում
14։30-15։00 — ճաշ
15։00-15:40 — ուսումնական ծրագրի շարունակություն
15։40-16։00 — խաղալ, երգել
16։00-16։30-նախագծերի իրականացում
16։30-16։35-օրվա ամփոփում
16։35-45-դասասենյակի մաքրություն
16։45-17։00-քայլարշավ դեպի կանգառ. բարի երթ