Рубрика: Հեծանվորդները, Միջին դպրոցի երկարօրյա

Հեծանվաերթ

Այսօր հեծանվաերթ կազմակերպեցինք մայր դպրոց-արևելյան դպրոց-քոլեջ և նույն ճանապարհով վերադարձանք մայր դպրոց։ Երկարացված օրվա սովորողները շատ ուրախ էին այսօր։ Նույիսկ արտահայտեցին իրենց ուրախությունը։ Հրայր Հովհաննիսյանի պրոֆեսիոնալ օգնությամբ կարողացանք հաղթահարել վերելքներն ու դժվարությունները։ Սովորողները ցանկացան հաջորդ անգամ ավելի երկար հեծանվաերթի մասնակցել։

Рубрика: Հեծանվորդները, Միջին դպրոցի երկարօրյա

Հեծանիվ են վարում երկարացված օրվա ընթացքում

Այս չորեքշաբթի նորից ունեցանք հեծանվավարություն։ Միջին դպրոցի երկարացված օրվա սովորողները շատ են սիրում հեծանիվ վարել։ Նախաձեռնել ենք հեծանվավարության նախագիծ։ Սիրով և մեծ ուրախությամբ են մասնակցում հեծանվավարությանը։

Рубрика: Հեծանվորդները, Միջին դպրոցի երկարօրյա

Երկար սպասված հեծանվավարություն

Այսօր միջին դպրոցի երկարացված օրվա սովորողները վայելեցին երկար սպասված հեծանվավարությունը։ Սովորողների մեծ ցանկությամբ ստեղծեցինք նախագիծ Հրայր Հովհաննիսյանի հետ համատեղ։ Այն սովորողները, ովքեր չգիտեին հեծանիվ վարել սովորեցին, ովքեր գիտեին՝ հեծանիվ վարեցին։ Շատ երկար են սպասել սովորողները այս օրվան։ Նույնիսկ ամիսներ շարունակ ցանկանում էին, որ լիներ նման հնարավորություն։ Շնորհակալ եմ հեծանվավարության ակումբին, այսպիսի հրաշալի հնարավորություն ընձեռելուն համար։ Նախագիծը 1 ամիս է լինելու, յուրաքանչյուր շաբաթ հեծանիվ ենք վարելու։ Նաև առաջիկայում հեծանվաերթեր ենք կազմակերպելու։

Рубрика: Հեծանվորդները, Միջին դպրոցի երկարօրյա, Նախագծեր

Հեծանվավարության նախագիծ

Նախագիծ՝ հեծանվավարություն

Մասնակիցներ՝ միջին դպրոցի երկարացված օրվա սովորողներ

Վայրը` մայր դպրոցի դաշտ, Բանգլադեշի տարածք։

Մայիս 10 — հունիսի 11

Նպատակը՝ հեծանվավարության հմտությունների ուսուցում, հեծանվային երթերին մասնակցություն։

Պատասխանատու մարզիչ` Հրայր Հովհաննիսյան

Կազմակերպիչ՝ Աննա Հարությունյան

Рубрика: Հեծանվորդները

Հեծանվորդները

Առաջինները շատ են սիրում հեծանիվ վարել։ Արդեն կարողանում են ինքնուրույն վարել։ Մեծ ուրախություն և ոգևորություն են ապրում այդ պահերին։ Նրանք դարձել են փոքրիկ հեծանվորդներ։ Վարելուց հետո էլ անպայման հեծանիվները տեղավորում են։ Եվ սպասում հաջորդ անգամվան։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Հեծանվորդները

Հեծանիվ են վարում առաջինները

Շարունակվում են հեծանիվ վարելու պարապմունքները։ Սեպտեմբերի 27-ին առաջին դասարանի սովորողները մեծ ուրախությամբ հեծանիվ էին վարում։ Հերթով բոլորը վարեցին՝ անհամբեր սպասելով հաջորդ պարապմունքին։

Это слайд-шоу требует JavaScript.

Հեծանիվ վարելուց հետո բոլորն ուրախ են։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Հեծանվորդները

Սովորում ենք հեծանիվ վարել

Սեբաստացիները սովորում են  հեծանիվ վարել։ Մեծ սիրով և ուրախությամբ են սովորում։ Կան երեխաներ, ովքեր կարողանում են վարել։ Հատկապես այն երեխաները, ովքեր առաջին անգամ են սովորում, շատ են ուրախանում։ Երբ բոլորը սովորեն, միասին գնալու ենք ճամփորդության․․․ Շարունակելի․․․

Это слайд-шоу требует JavaScript.