Рубрика: Հեծանվորդները, Միջին դպրոցի երկարօրյա

Հեծանվաերթ

Այսօր հեծանվաերթ կազմակերպեցինք մայր դպրոց-արևելյան դպրոց-քոլեջ և նույն ճանապարհով վերադարձանք մայր դպրոց։ Երկարացված օրվա սովորողները շատ ուրախ էին այսօր։ Նույիսկ արտահայտեցին իրենց ուրախությունը։ Հրայր Հովհաննիսյանի պրոֆեսիոնալ օգնությամբ կարողացանք հաղթահարել վերելքներն ու դժվարությունները։ Սովորողները ցանկացան հաջորդ անգամ ավելի երկար հեծանվաերթի մասնակցել։

Рубрика: Միջին դպրոցի երկարօրյա, Ընցերցանություն, ռադիո

Իմ սիրելի սովորողները

Միջին դպրոցի երկարացված օրվա իմ սիրելի սովորողները։ Ես շատ եմ սիրում նրանց։ Իրենց յուրահատուկ, զգայուն, խորը ներաշխարհը հետաքրքիր է բացահայտել։ Այսօր կարդացի Սահյանի <<Դուք լավն եք մարդիկ>> բանաստեղծությունը։ Որից հետո քննարկեցինք և լուսանկարվեցինք։ Լույսի պես վառ ու լուսավոր են։ Մեր սովորողները շատ լավն են։ Ուրախ եմ, որ միջին դպրոցում եմ աշխատում և կարողանում եմ բացահայտել իրենց նուրբ աշխարհը։

Рубрика: Միջին դպրոցի երկարօրյա, Ընցերցանություն, ռադիո

Մեկ օր գրադարանում

Միջին դպրոցի երկարացված օրվա սովորողները մեկ օր ընթերցանությունը կազմակերպեցին գրադարանում։ Իրենք ընտրեցին գրքերն ու կարդացին։ Սիրով էին կարդում։ Տեղափոխվել էին զարմանահրաշ գրքերի աշխարհ։

Рубрика: Միջին դպրոցի երկարօրյա

Սողոմոն Վարդանյան. հիշատակի համերգ

Այսօր միջին դպրոցի երկարացված օրվա սովորողները մասնակցեցին Սողոմոն Վարդանյանի հիշատակի համերգին։ Շատ հետաքրքիր էր, մասնակցում էին երաժիշտներ։ Հնչեցին դաշնամուրային կատարումներ, ինչպես նաև ջութակի, կիթառի, ֆլեյտայի, կլարնետի կատարումներ։ Հուզիչ էր, քանի որ ներկա էին Սողոմոնի ծնողները։ Մենք պետք է հպարտանանք նման հերոսներով, ովքեր զոհվեցին պատերազմի ժամանակ` մեզ խաղաղություն պարգևելով։

Рубрика: Հեծանվորդները, Միջին դպրոցի երկարօրյա

Հեծանիվ են վարում երկարացված օրվա ընթացքում

Այս չորեքշաբթի նորից ունեցանք հեծանվավարություն։ Միջին դպրոցի երկարացված օրվա սովորողները շատ են սիրում հեծանիվ վարել։ Նախաձեռնել ենք հեծանվավարության նախագիծ։ Սիրով և մեծ ուրախությամբ են մասնակցում հեծանվավարությանը։

Рубрика: Միջին դպրոցի երկարօրյա

Միտքը և խոսքը զարգացնող խաղեր

Միտքը և խոսքը զարգացնող խաղերը լավագույնն են։ Միջին դպրոցի երկարացված օրվա սովորողները շատ են սիրում սեղանի խաղերը։

Երեքշաբթին անցկացրեցինք բակում` վայելելով հիանալի եղանակը։

Խաղացինք այլ կերպ, որտեղ բացատրում են բառը` օգտագործելով հոմանիշներ, հականիշներ, այդ բառին բնորոշ հատկանիշներ։ Եվ 1 րոպեի ընթացքում պետք է գուշակեն սովորողները։ Շատ հետաքրքիր և սիրելի խաղ է սովորողների համար։ Ես նույնպես մեծ սիրով խաղում եմ իրենց հետ։

Մաթեմատիկական մտածողությունը զարգացնող խաղերն էլ նույնպես սիրելի են սովորողների համար։ Տարբեր գործողություն կատարելով` արագ պետք է կռահեն պահված թիվը։

Հետաքրքիր օր ունեցանք։

Рубрика: Միջին դպրոցի երկարօրյա, Ընթերցարան

Ընթերցում ենք Վիլյամ Սարոյան

Շաբաթը սկսեցինք Վիլյամ Սարոյանով։ Ընթերցեցինք <<Հայն ու հայը>> պատմվածքը։ Սովորողներին շատ դուր եկավ։ Մեկնաբանելիս նշեցին, որ հպարտ են հայ են։ ոխԱնպայման պետք է պահել մեր ազգային արժեքներն ու մշակույթը։

Рубрика: Հեծանվորդները, Միջին դպրոցի երկարօրյա

Երկար սպասված հեծանվավարություն

Այսօր միջին դպրոցի երկարացված օրվա սովորողները վայելեցին երկար սպասված հեծանվավարությունը։ Սովորողների մեծ ցանկությամբ ստեղծեցինք նախագիծ Հրայր Հովհաննիսյանի հետ համատեղ։ Այն սովորողները, ովքեր չգիտեին հեծանիվ վարել սովորեցին, ովքեր գիտեին՝ հեծանիվ վարեցին։ Շատ երկար են սպասել սովորողները այս օրվան։ Նույնիսկ ամիսներ շարունակ ցանկանում էին, որ լիներ նման հնարավորություն։ Շնորհակալ եմ հեծանվավարության ակումբին, այսպիսի հրաշալի հնարավորություն ընձեռելուն համար։ Նախագիծը 1 ամիս է լինելու, յուրաքանչյուր շաբաթ հեծանիվ ենք վարելու։ Նաև առաջիկայում հեծանվաերթեր ենք կազմակերպելու։