Рубрика: Սեբաստացու օրեր

Հանդիպում քոլեջ-պարտեզի ընկերների հետ

Նոյեմբերի 21-ին 6 տարեկանները նորից հանդիպեցին իրենց 5 տարեկան ընկերներին։
Ճաշելուց հետո առաջին դասարանի սովորողները եղան քոլեջ-պարտեզում։ Պետք էր տեսնել երեխաների ոգևորությունը, երբ հանդիպեցին միմյանց։
Շրջանաձև նստեցին։ Կազմեցին բառակապակցություններ, նախադասություններ։ Բանավոր խնդիրներ լուծեցին։ Երգեցին իրենց սովորած երգերից։ Խաղացին <<Մեղուն և ծաղիկներ>> խաղը։ Իրենց սովորած <<Մեղուն>> բանաստեղծությունն էլ ասացին։ Պարեցին <<Էջմիածին>> պարը։ Վերջում յուրաքանչյուր սովորող իր իմացած հեքիաթը պատմեց ընկերներին։
Լավ տրամադրությամբ մինյանց հրաժեշտ տվեցին՝ անհամբեր սպասելով հաջորդ հանդիպմանը։

Рубрика: Սեբաստացու օրեր

Հանդիպում ընկերների հետ

Это слайд-шоу требует JavaScript.

Նոյեմբերի 18-ին մեծ անհամբերությամբ և աոգևորությամբ առաջինները սպասում էին իրենց նոր ընկերներին։ Ընկեր Փիրուզայի խումբը քոլեջ-պարտեզից հյուր եկան նոր դպրոց։ Երկարօրյան շատ հետաքրքիր անցավ։
Աշխատեցին զույգերով։ Յուրաքանչյուր 6 տարեկան նկարում էր իր դիմաց նստած 5 տարեկանի։ Ընկերությունն ամրապնդվեց։ Հետաքրքիր նկարներ էին ստացվել։ Սովորողների մի մասը նվիրեցին նկարները իրենց ընկերներին, մյուս մասն էլ ցանկացավ տանել տու և ծնողներին ներկայացնել նոր ընկերոջը։

Рубрика: Սեբաստացու օրեր

Այցելություն քոլեջ-պարտեզ

Это слайд-шоу требует JavaScript.

Նոյեմբերի 17-ին առաջին դասարանցիների երկարօրյան անցավ քոլեջ-պարտեզում։ 6 տարեկանները հանդիպեցին իրենց ընկերներին՝ 5 տարեկաններին։ 6 տարեկանները ճանապարհին տերևներ հավաքեցին և տերևների մեծ փնջեր հավաքած մտան իրենց ընկերների մոտ։ Շատ էին կարոտել և անհամբեր սպասում էին իրենց նոր ընկերներին։
Ընկեր Փիրուզան և ընկեր Աղունը հետաքրքիր աշխատամք էին պատրաստել։ Կարդացին բառեր էլեկտրոնային գրադարանով։ Անվանեցին երկրաչափական պատկերները։ Հետո 4 երկրաչափական պատկերներից ընտրեցին մեկը, որն ավելորդ էր և նման չէր մյուս երեքին։
Շրջան կազմեցին և բառերը վանկատեցին։
Բաժանվեցին 3 խմբի և միասին ձեռային աշխատանք արեցին խմբերով։ Նկարեցին ծառի բունը և իրենց հավաքած տերևները սոսնձեցին։ Հրաշալի ծառեր պատրաստեցին։ Ծառերից մեկը վերցրեցինք մեզ հետ։ Հպարտորեն և շատ զգուշությամբ բռնել էին իրենց պատրաստած ծառը 6 տարեկանները և քայլում էին դեպի նոր դպրոց։

Рубрика: Սեբաստացու օրեր

Երկարօրյան գեղարվեստի դպրոցում

Это слайд-шоу требует JavaScript.

Նոր դպրոցի առաջին դասարանի սովորողները նոյեմբերի 16-ին եղան գեղարվեստի դպրոցում։
Սովորողների համար ամեն ինչ շատ հետաքրքիր էր, հիացած շրջում էին դպրոցով մեկ։
Իմացան, որ չաշխատող մարտկոցները կարող են նորից օգտագործել։ Հինը հավաքել և հանձնել <<Վիվասել>> ընկերությանը։
Դիտեցին նաև <<Աշուն>> խորագրով նկարների ցուցահանդեսը։
Ընկեր Քրիստինեի ուղեկցությամբ այցելեցին դպրոցի բակում ապրող շնիկին։ Հանդիպեցինք նաև երկարօրյայի սովորողներին։ Վերջում երեխաները եղան տանիքում։ Եվ ուրախ վերադարձանք Նոր դպրոց։

Рубрика: Սեբաստացու օրեր

Երկարօրյան քոլեջ-պարտեզում

Նոյեմբերի 15-ին  առաջին դասարանցիները եղան Քոլեջ-պարտեզում։
Հանդիպեցին 5 տարեկանների հետ։ Ծանոթացման խաղ խաղացին և ընկերացան։ Հետո միասին գնացինք բույսերի սենյակ, այդ սենյակում նաև գերմանամկներ կային։ Պետք էր տեսնել երեխաների հիացմունքն ու ուրախությունը։ Տիկին Շողիկը պատմեց բույսերի և գերմանամկների մասին։ Ցույց տվեց սուրճի ծառը, որն ամենաբարձրն էր։ Երկար ժամանակ երեխաները գերմանամկներից հեռու չէին գնում, ուսումնասիրում էին, ուրախանում։ Նրանց հետաքրքիր էին նաև 4 գերմանամկների ձագեր։ Վերադարձին ուրախ էին և տպավորություններով լի։

Это слайд-шоу требует JavaScript.