Рубрика: Սեպտեմբեր

Փոքրիկ կավագործները

Առաջին դասարանցիները հագան իրենց գոգնոցները և պատրաստվեցին աշխատել կավով։ Մեծ սիրով և ոգևորությամբ էին աշխատում կավով։ Զույգերով էին աշխատում՝ ընկերներով։ Հետաքրքիր էր, թե ինչպես է  կավը իրենց ձեռքում ձևափոխվում։ Մեզ հյուր էր եկել Գևորգյան Վաչեի մայրը՝ Աննա Մարտիրոսյանը։ Երկարացված օրվա ընթացքում սովորողները նորից հնարավորություն կունենան աշխատել կավով․․․

Նկարները՝ Աննա Մարտիրոսյանի

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Սեպտեմբեր

Հետաքրիր բնագիտական փորձ

ՍԵպտեմբերի 28-ին երկարացված օրվա ընթացքում առաջիններին հյուր եկան ավագ ընկերները՝ 4-րդ և 5-րդ  դասարանի սովորողները։ Հետաքրքիր բնագիտական փորձ կատարեցին։
Վերցրեցին 2 փուչիկ, մեկի մեջ ջուր չլցրեցին, մյուսի մեջ ջուր լցրեցին։ Վառեցին մոմերը և պահեցին փուչիկները մոմերի վրա։ Այն փուչիկը, որի մեջ ջուր չկար, փայթեց։ Մյուսը, որի մեջ ջուր կար չպայթեց։ Առաջին դասարանցիները զարմացել էին և հիացել։
2-րդ փորձը տարայի մեջ՝ ապակե բանկայի, թուղթ վառեցին և հետո ջրով լի փուչիկով փակեցին տարայի բերանը, րոպենե անց փոչիկը կամաց-կամաց մտավ տարայի մեջ։ Հետաքրքիր էր շատ։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Սեպտեմբեր

Ուրախ երկարօրյան

ՍԵպտեմբերի 27-ին՝ երկարացված օրվա ընթացքում, սովորողների օրը հագեցած էր և նրանք շատ ուրախ էին։ Միասին երգեցինք, պարեցինք, շախմատ խաղացինք։ Խաղացին ակտիվ խաղեր՝ բաժանվելով 2 խմբի։ Բոլորն էլ շատ ոգևորված էին մասնակցում և ուզում էին հաղթել։ Ուսումնական նախագիծը շարունակվեց։ Ճանապարհին՝  դեպի Մայր դպրոց բոլորը երգում էին։ Շատ կազմակերպված են և շատ արագ գտնում են իրենց երթուղիներն ու վարորդներին։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Սեպտեմբեր

Թատրոնի սենյակում

ՍԵպտեմբերի 26-ին Նոր դպրոցի առաջին դասարանի սովորողները եղան թատրոնի սենյակում։ Որտեղ մուլտֆիլմ դիտեցին 12 ամիսների մասին։ Շատ մեծ ուրախությամբ  և ուշադիր էին դիտում։ Խոսեցինք տարվա եղանակների, ամիսների, նաև ծաղիկների մասին։ Ի դեպ մուլտֆիլմը ռուսերեն լեզվով էր, ես թարգմանում էի, սակայն կային սովորողներ, ովքեր հասկանում էին։ Շատ լավ է, նաև լեզվամտածողությունն է զարգանում։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Սեպտեմբեր

26․09-30.09 երկարացված օրվա ծրագիր

26․09

13։35-13։45 — սովորողների ընդունում
13:45-14:00- Երաժշտության ունկնդրում
14:00 -14:40 –ճաշ
14:45-15:30 – աշխատանք կավով
15:30-15:55 — բնագիտական փորձ, քննարկում
16:00 -16․20 — մուլտֆիլմի դիտում և քննարկում
16։20-16։30 — օրվա ամփոփում
16։30-16։40 — դասասենյակի դասավորություն
16:40-17:00- ճանապարհ դեպի երթուղայիններ

27․09

13։35-13։45 — սովորողների ընդունում
13:45-14:00- խաղեր
14:00 -14:40 –ճաշ
14:45-15:30 – աշխատանք կավով
15:30-15:55 — բնագիտական փորձ, քննարկում
16:00 -16․20 — մուլտֆիլմի դիտում և քննարկում
16։20-16։30- երաժշտության ունկնդրում
16։30-16։35- օրվա ամփոփում
16։35-16։40 — դասասենյակի դասավորություն
16:40-17:00- ճանապարհ դեպի երթուղայիններ

28․09

13։35-13։45 — սովորողների ընդունում
13:45-14:00- խաղեր
14:00 -14:40 –ճաշ
14:45-15:30 – Երգել, պարել, շախմատ խաղալ
15:30-15:50 — ուսումնական նախագծի շարունակություն
16:00 -16․30 — բնագիտական փորձ
16։30-16։35- օրվա ամփոփում
16։35-16։40 — դասասենյակի դասավորություն
16:40-17:00- ճանապարհ դեպի երթուղայիններ

29․ 09

13։35-13։45 — սովորողների ընդունում
13:45-14:00- խաղեր
14:00 -14:40 –ճաշ
14:45-15:30 – Երգել, պարել, շախմատ խաղալ
15:30-15:20 — ուսումնական նախագծի շարունակություն
16:00 -16․30 — Հեքիաթի ունկնդրում և քննարկում
16։30-16։35- օրվա ամփոփում
16։35-16։40 — դասասենյակի դասավորություն
16:40-17:00- ճանապարհ դեպի երթուղայիններ

30․ 09

13։35-13։45 — սովորողների ընդունում
13:45-14:00- խաղեր
14:00 -14:30 – ճաշ
14:30-15:10 – աշխատանք կավով
15։10-15։30 -Երգել, պարել, շախմատ խաղալ
15:30-15:50 — ուսումնական նախագծի շարունակություն
15։50-16։00- երաժշտության ունկնդրում
16:00 -16․30 — մուլտֆիլմ դիտել և քննարկել
16։30-16։35- օրվա ամփոփում
16։35-16։40 — դասասենյակի դասավորություն
16:40-17:00- ճանապարհ դեպի երթուղայիններ

Рубрика: Սեպտեմբեր

Նկարել է Վաչեն

Սեպտեմբերի 24-ին երկարացված օրվա ընթացքում Վաչեն նկարեց սովորողներին։ Նա շատ ուրախ էր, քանի որ մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում։ Շատ մեծ ուրախությամբ նկարում էր ընկերներին։ Հետաքրքիր նկարներ են ստացվել։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Սեպտեմբեր

Ուսումնական նախագծի շարունակություն

Երկարացված օրվա ընթացքում շարունակվում է ուսումնական նախագիծը։ Սովորողները սիրով են կատարում։ Ներկայացնում են այն, ինչ սովորել են։ Միասին կրկնում ենք, ամրապնդում։ Նաև զույգերով են աշխատում, համագործակցում։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Սեպտեմբեր

Մուլտֆիլմ դիտելիս

Յուրաքանչյուր երեխա շատ է սիրում մուլտֆիլմ դիտել։ Սովորողները սիրով դիտեցին <<Երեք խոզուկներ>> և <<Իմ առաջին կենդանիները>> մուլտֆիլմները։ Միասին քննարեկցինք, որ պետք է աշխատասեր լինել, ոչ թե ծույլ։ Նաև ասացին իրենց կենդանիների մասին։ Հետաքրքիր են անցնում քննարկումները։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Սեպտեմբեր

Սովորում ենք շախմատ խաղալ

Սովորողները շատ են սիրում շախմատ խաղալ։ Սովորում են ճիշտ շարել շախմատի խաղաքարերը։ Նաև սովորում են խաղաքարերի անուները ու քայլերը։ Ովքեր գիտեն խաղալ,  սիրով սովորեցնում են մյուսներին, ովքեր չգիտեն։ Խաղատախտակի առջև շատ լուրջ ու կազմակերպված են լինում, մտածում են յուրաքանչյուր քայլ կատարելիս։ Ահա այսպիսին են փոքրիկ շախմատիստները։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Սեպտեմբեր

Հետաքրքիր օր ունեցանք

Սեպտեմբերի 22-ն անցավ շատ հետաքրքիր։ Երկարացված օրվա ընթացքում սովորողները ճաշեցին։ Առցանց խաղեր խաղացին՝  երկրաչափական պատկերներով։ Դիտեցին <<Շունն ու կատուն>> մուլտֆիլմը։ Զարմացած էին, թե ինչես կատուն կարողացավ այդպես վարվել  շան հետ։ Հետաքրքիր քննարկում ունեցանք։ Ունկնդրեցինք դասական երաժշտություն։ Դիտեցինք տեսանյութ աշնան մասին՝ գույնզգույն տերևներն ու հրաշալի բնությունը աշնանը։ Շարունակեցինք ուսումնական նախագիծը։ Շախմատ խաղացին, նաև միմյանց սովորեցրին։ Սովորողները շախմատ խաղալ  շատ են սիրում։
Դեպի երթուղիներ տանող ճանապարհին՝ եղանակն անձրևային էր։ Երեխաներն ասացին, որ ծաղիկները շատ են սիրում անձրև, ծառերն ու խոտերը՝ նույնպես։ Հիացմունքով և ուրախությամբ նկատեցին նաև ծիածանը։ Հրաշալի օր ունեցանք։

Это слайд-шоу требует JavaScript.