Рубрика: Փետրվար

Տնկում են բույսեր

Փետրվարի 10-ին տիկին Շողիկն էր հյուր եկել։  Սովորողներն էl երկարօրյայի ընթացքում անհամբեր սպասում էին, թե երբ են իրենց անհատական բույսը տնկելու։ Մի քանի ամիս է, ինչ նաստուրցիա բույսը ջրի մեջ էին դրել և արդեն արմատներ ուներ։ Տիկին Շողիկն իր հետ բույսեր էր բերել, որոնք հողի մեջ էին։ Պետք է տեղափոխեին մի թաղարից՝ մյուսը։ Սովորեցին նաև տեղափոխել բույսը, առանց արմատները վնասելու։ Այնուհետև ջրեցին։ Պետք է հոգ տանել բույսերի մասին։ Առաջին դասարանի սովորողները սիրով և հոգատարությամբ էին տնկում բույսերը։ Շարունակական է լինելու խնամքը իրենց բույսերի նկատմամբ։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Փետրվար

Շրջիկ գրադարանն արևելյան դպրոցում

Շրջիկ գրադարանն  արևելյան դպրոցում էր։ Հետաքրքիր էր սովորողների համար։ Ոչ թե իրենք էին հյուր գնացել գրադարան, այլ  շրջիկ գրադարանն էր հյուր եկել։ Թատրոնի սենյակում առաջինները երկարօրյայի ընթացքում կարդացին Հովհաննես Թումանյանի հեքիաթներից։ Կարդում էին նստած, պառկած, ինչպես հարմար էր սովորողներին։ Միասին քննարկեցին տիկին Մարիի հետ։ Մեծ ոգևորությմաբ էին կարդում առաջինները։ Եվս 1 օր նվիրվեց Թումանյանի հեքիաթների ընթերցմաը։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Փետրվար

Թվերի աշխարհում

Առաջինների համար թվերն իրենց աշխարհն ունեն։ Նրանք անվանում են այն թվերի մոլորակ, ուրախ մաթեմատիկա, հետաքրքիր թվերը, ուրախ թվերը։ Այդ աշխարհում արև կա, ամպեր, գույներ։
Սովորողները սիրով են կատարում գումարում, քանի որ իրենք խաղի են վերածում։ Հաճելի է, երբ ուսուցումն այդքան հետաքրքիր է և գունավոր։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Փետրվար

Հեծանվորդները

Արևելյան դպրոցում առաջինները հեծանիվ են վարում։ Լավագույն սպորտաձևերից է համարվում։ Համարձակ են մեր փոքրիկ հեծանվորդները։ Թե՛ աղջիկները, թե՛ տղաները սիրով են վարում հեծանիվ։ Վարելուց հետո անպայման դասավորում են իրենց տեղում հեծանիվները։
Այսպիսին էր այսօրվա հեծանիվ վարելը՝ ուրախ և հետաքրքիր։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Փետրվար

Ընթերցում են Հ․ Թումանյան

Ուրբաթ օրը հյուր էինք գնացել 2 դասարանցինցիներին։ Տիկին Նունեն շատ հետաքրքիր կերպով ներկայացրեց Թումանյանի մասին, սկսած մանկությունից։ Ալեքսանդրը սիրով ընթերցեց Հովհաննես Թումանյանի <<Շունն ու կատուն>>։  Այնուհետև միասին քննարկեցինք ստեղծագործությունը։
Գեղեցիկ լուսանկարներն էլ տիկին Նունեն է լուսանկարել։

Это слайд-шоу требует JavaScript.

 

Рубрика: Փետրվար

Դասընկերների անունները

Առաջինները, երբ տառերն են սովորում միանգամից իրենց անուններն են ուզում գրել։ Այս անգամ էլ մեծ սիրով և ուրախությամբ գրեցին իրենց դասընկերների անունները։
Հետաքրքիր աշխատանք ստացվեց։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Փետրվար

Գրում են առաջինները

Առաջինները հաճույքով կարդում և գրում են։ Համակարգչի կամ պլանշետի մեջ մուտքագրում են բառեր, բառակապակցություններ, նախադասություններ։ Զարգանում է սովորողների գրավոր խոսքը։
Հետաքրքիր և յուրահատուկ նկարներին անուններ են տալիս։
Գունավոր, լուսավոր և յուրօրինակ է երեխաների աշխարհը։ Պետք է նրանց աչքերով նայենք հենց իրենց նկարներին ու մեկնաբանություններին։ Նկարներում յուրաքանչյուր պատկեր երեխայի պատկերացմամբ ունի իր տրամադրությունը՝ ուրախ, տխուր, զարմացած․․․

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Փետրվար

Ընթերցում են երկարօրյային

Յուրաքանչուր երեխա, երբ սովորում է տառերը մեծ ուրախություն է ապրում կարդալիս։
Սիրով են կարդում առաջինները։ Միմյանց օգնելով։ Կարդում են ամենուր, ուր իրենց հայտնի հայոց տառերն են տեսնում։ Նույնիսկ երթուղայինի միջից են կարդում խանութների ցուցափեղկերի վրա հանդիպող բառերը։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Փետրվար

Նառա Նիկողոսյանի հետ ճաշելիս

Ճաշարանում առաջին դասարանի սովորողները հյուր ունեին։ Նառա Նիկողոսյանն էր իրենց հետ ճաշում։ Երեխաները շատ ուրախ էին։ Միասին ճաշեցին, հավաքեցին ափսեները։ Առաջինները  շատ կարգապահ և կազմակերպված էին։ Նառա Նիկողոսյանն էլ ասաց, որ այսուհետ առաջինների հետ է ճաշելու։
Սովորողներն ավելի ոգևորվեցին։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Փետրվար

Կարգապահ հեծանվորդները

Արևելյան դպրոցի առաջինները հերթական անգամ հեծանիվ էին վարում։ Նրանք շատ ուշադիր էին վարում։ Կարմիր գծերը հատկացված են հեծանվորդների համար, կանաչ գծերը՝ հետիոտների։ Կան նաև դեղին գծեր, երբ հեծանվորդները կանգ են առնում, որ հետիոտներն անցնեն։ Հակոբյան Միքայելը առաջինը նկատեց հետիոտնի համար նախատեսված դեղին գծերն ու կանգ առավ։ Նա մյուս հեծանվորդներին էլ ասում էր, որ ավելի ուշադիր լինեն և անպայման կանգ առնեն։ Շատ լավ է, երբ հստակ է հեծանվորդի և հետիոտնի ճանապարհը։ Սովորողներն ավելի ուշադիր և կազմակերպված էին։ Շատ կարգապահ հեծանվորդներ և հետիոտներ են մեր առաջինները։

Это слайд-шоу требует JavaScript.