Рубрика: Միջին դպրոցի երկարօրյա, Ընցերցանություն, ռադիո

Իմ սիրելի սովորողները

Միջին դպրոցի երկարացված օրվա իմ սիրելի սովորողները։ Ես շատ եմ սիրում նրանց։ Իրենց յուրահատուկ, զգայուն, խորը ներաշխարհը հետաքրքիր է բացահայտել։ Այսօր կարդացի Սահյանի <<Դուք լավն եք մարդիկ>> բանաստեղծությունը։ Որից հետո քննարկեցինք և լուսանկարվեցինք։ Լույսի պես վառ ու լուսավոր են։ Մեր սովորողները շատ լավն են։ Ուրախ եմ, որ միջին դպրոցում եմ աշխատում և կարողանում եմ բացահայտել իրենց նուրբ աշխարհը։

Рубрика: Միջին դպրոցի երկարօրյա, Ընցերցանություն, ռադիո

Մեկ օր գրադարանում

Միջին դպրոցի երկարացված օրվա սովորողները մեկ օր ընթերցանությունը կազմակերպեցին գրադարանում։ Իրենք ընտրեցին գրքերն ու կարդացին։ Սիրով էին կարդում։ Տեղափոխվել էին զարմանահրաշ գրքերի աշխարհ։

Рубрика: Ընցերցանություն, ռադիո

Ընթերցանություն

Միջին դպրոցի երկարացված օրվա սովորոները ընթերոցում էին Սահյան։ Համո Սահյանի բանաստեղծություններն իրենք էին ընտրում։ Հետաքրքրիր էր լսել յուրաքանչյուրին։ Սիրելի է Սահյանը իր պարզ, հասկանալի և խորիմաստ ստեղծագործություններով։

Рубрика: Ընցերցանություն, ռադիո

Վահան Տերյան <<Հայտնություն>>

Listen to Վահան Տերյան <<Հայտնություն>> by Anna Harutyunyan on #SoundCloud
https://soundcloud.app.goo.gl/4Zi4Y

Երկարացված օրվա ընթացքում միջին դպրոցի սովորողները ընթերցեցին Վահան Տերյանի բանաստեղծությունները։ 8-րդ դասարանի սովորող Էլիզա Ղարիբյանը ցանկացավ ռադիոնյութ պատրաստել և սիրով ընթերցեց Վահան Տերյանի <<Հայտնություն>> բանաստեղծությունը։

Рубрика: Ընցերցանություն, ռադիո

Թմկաբերդի առումը. Հովհաննես Թումանյան

Միջին դպրոցի սովորողները երկարացվա օրվա ընթացքում ընթերցում են Հովհաննես Թումանյանի <<Թմկաբերդի առումը>>։ Սովորողների ցանկությամբ պատրաստել ենք ռադիոնյութ, նկարն էլ իրենք են ընտրել տարբեր կերպ ներկայանալով։