Рубрика: Նախագծեր, Ուսումնական երրորդ շրջան. 2021-2022 ուստարի

Սպորտլանդիա

Նախագիծը՝ Սպորտլանդիա

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի երկարացված օրվա սովորողներ

Ժամկետը՝ ապրիլի 7-ին, ժամը 15:20-16:00

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Վահան Ասատրյան» բասկետբոլի մարզադաշտ

Նպատակը՝ գարնանային մարզական խաղեր

Մարզիչ` Նաիրա Հարությունյան

Կազմակերպիչ` Աննա Հարությունյան

Անհրաժեշտ գույք՝ Վոլեյբոլի, հանդբոլի, բասկետբոլի գնդակներ, պարաններ, մարմնամարզական օղակներ, կանգնակներ,

Ծրագիր

1. Խմբերը շարքով կանգնում են, մարշ հրահանգից հետո գնդակը վարելով, կանգնակները շրջանցելով վազում են մինչև կենտրոն, վերադառնում են ուղիղ առանց վարելու և գնդակը փոխանցում են ընկերոջը:

2. Խմբերը բաժանվում են զուգերի վոլեյբոլի գնդակը իրար փոխանցելով վերևից, կից քայլերով հասնում են կենտրոն վերադառնում են ներքևից փոխանցումով, կից քայլերով:

3. Խմբերը բաժանվում են զույգերի, առաջին խաղացողը հանդբոլի գնդակը փոխանցում է ոտքերի արանքից երկրորդ խաղացողին, երկրորդը վազքով կանգնում է առաջինի առաջը և փոխանցում գնդակը, այդպես մինչև կենտրոն վերադառնում են վազքով իրար ձեռք բռնած:

4. Բասկետբոլի գնդակը ոտքերի մեջտեղում դրած ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում են, գնդակը բռնած ձեռքը վերադառնում են ելման դրություն:

5. Երկու խաղացող փաթաթվում են իրար, մեկ կամ երկու վոլեյբոլի կամ հանդբոլի գնդակ դնում են իրենց մեջտեղում առանց գնդակներին կպնելու, հասնում են կենտրոնական գծին, վերադառնում են գնդակները ձեռքերի մեջ:

Մասնակիցները գալիս են մարզահագուստով։

Рубрика: Նախագծեր

Դպրոցի բակի բույսերի խնամք

Անվանումը՝ դպրոցի բակի բույսերի խնամք և բակը մաքրել

Մասնակիցներ՝  կրթահամալիրի միջին դպրոցի երկարացված օրվա սովորսղներ

Իրականացման տևողությունը՝ շուրջտարյա

Նպատակը ` ջրել բակի բույսերը, մաքրել բակը

Ընթացքը` Երկարացված օրվա կազմակերպման կարևորագույն բաղկացուցիչն է նաև սովորողների մոտ շրջակա միջավայրի հանդեպ սիրո և հոգատար վերաբերմունքի սերմանումը, ուստի այս նախագծի ընթացքը ենթադրում է բակային գործունեություն. սովորողների հետ միասին, ըստ անհրաժեշտության, մաքրելու ենք բակը և խնամելու ենք բույսերը։

Рубрика: Նախագծեր, երկարօրյա

Նախագիծ բույսերի լաբորատորիայում

Նախագիծ- տիկին Շողիկի հետ միասին։

Մասնակիցներ՝ միջին դպրոցի երկարացված օրվա սովորողներ

Վայրը`քոլեջի բակում, բույսերի պուրակում։

Սեպտեմբերի 15- դեկտեմբերի 15

Նպատակը՝ սերմահավաք, սերմացան, որի ընթացը տեսնել ու խնամել։

Պատասխանատու` Շողիկ Պողոսյան

Կազմակերպիչ` Աննա Հարությունյան

Рубрика: Նախագծեր

Կավագործություն

Միջին դպրոցի երկարացված օրվա սովորողների հետ միասին իրականացնելու ենք աշխատանք կավով։

Յուրաքանչյուր շաբաթ ընկեր Մովսեսի օգնությամբ սովորողները աշխատելու են կավով, պատրաստելու են կախազարդեր, կրծքազարդեր, բաժակներ, ափսեներ և կնկարեն իրենց աշխատանքների վրա։

Նախագիծը լինելու է շուրջտարյա։

Նպատակը` սովորողների մոտ զարգացնել կավով աշխատելու հմտություններ։

Рубрика: Հեծանվորդները, Միջին դպրոցի երկարօրյա, Նախագծեր

Հեծանվավարության նախագիծ

Նախագիծ՝ հեծանվավարություն

Մասնակիցներ՝ միջին դպրոցի երկարացված օրվա սովորողներ

Վայրը` մայր դպրոցի դաշտ, Բանգլադեշի տարածք։

Մայիս 10 — հունիսի 11

Նպատակը՝ հեծանվավարության հմտությունների ուսուցում, հեծանվային երթերին մասնակցություն։

Պատասխանատու մարզիչ` Հրայր Հովհաննիսյան

Կազմակերպիչ՝ Աննա Հարությունյան

Рубрика: Միջին դպրոցի երկարօրյա, Նախագծեր

Պատրաստել բացիկներ մայրիկներին

Միջին դպրոցի 6-8-րդ դասարանների երկարացված օրվա սովորողները պատրաստեցին նվեր-բացիկներ մայրիկների համար։

«Ձոն» տեխնոլոգիական նախագծի ստուգատեսի նախագծի նպատակն է
սովորողների մոտ զարգացնել ստեղծագործելու կարողությունը, ձեռային աշխատանքներ կատարելու հմտություններ։ Սովորողի ձեռքով պատրաստած բացիկը լավագույն նվերը կլինի մայրիկին։

Սովորողները հաճույքով պատրաստեցին բացիկները։

Խնդիրները՝ 
1․սովորողները կդառնան ավելի ինքնուրույն
2. տեխնոլոգիական հմտությունների զարգացում

Ընթացքը`
1․ պատրաստել բացիկներ մայրիկներին
2․ ընթերցել բանաստեղծություններ <<Մայրիկ>> թեմայով

Рубрика: Նախագծեր

«Ձոն» տեխնոլոգիական նախագծերի ստուգատես՝ մարտի 1-ապրիլի 9

Մասնակիցները միջին դպրոցի երկարացված օրվա սովորողներն են 6-8-րդ դասարանների

Նախագծի տևողությունը մարտի 1- ապրիլի 9

Նպատակը՝ պատրաստել մայիկների համար նվեր-բացիկներ

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործելու կարողությունը, ձեռային աշխատանքներ կատարելու հմտություններ։ Սովորողի ձեռքով պատրաստած բացիկը լավագույն նվերը կլինի մայրիկին։

Խնդիրները՝ 
1․սովորողները կդառնան ավելի ինքնուրույն
2. տեխնոլոգիական հմտությունների զարգացում
3. պատրաստած բացիկների ներկայացում վիդեոնյութի միջոցով

Ընթացքը`
1․ պատրաստել բացիկներ մայրիկներին
2․ ընթերցել բանաստեղծություններ <<Մայրիկ>> թեմայով

Արդյունքը՝   կներկայացնեմ բլոգում

Рубрика: Նախագծեր

Թեյախմություն

Երկարացված օրվա սովորողները շատ են սիրում թեյ խմել։ Միասին գնացինք խանութ, գնեցինք թեյ, քաղցրավենիք։ Խոհանոցում պատրաստեցինք համեղ թեյն ու վայելեցինք քաղցրավենիքները։


Թեյախմությունը լինելու է ամեն շաբաթ։

Рубрика: Նախագծեր

Նախագիծ

Իրականացավ <<Իմ ընկերը>> նախագիծը։ Սովորողներից յուրաքանչյուրն ընտրեց իր համար ընկեր։ Նախագծի ընթացքում ավելի ուշադիր և հոգատար էին իրենց ընկերների նկատմամբ։ Համագործակցում էին միմյանց հետ և պատասխանատու էին միմյանց նկատմամբ։ Դարձան ավելի ընկերասեր։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Նախագծեր

Նախագիծ իմ երթուղին

Սովորողների տեղափոխումը կատարվում է կրթահամալիրի երթուղայիններով։
Հատկապես առաջին դասարանի սովորողները մի փոքր դժվարությամբ են հիշում իրենց երթուղու համարը։ <<Իմ երթուղին>> նախագծի նպատակն է հիշել և ճանաչել երթուղին, վարորդին և պատասխանատուին։ Նաև Երկարացված օրվա ընթացքում երեխաները խաղերի միջոցով կյուրացնեն այդ ամենը։