Рубрика: Սեմինարներ

Սեմինար-պարապմունք երկարացված օրվա կազմակերպիչների համար

Յուրաքանչյուր չորեքշաբթի ունենում ենք հետաքրքիր սեմինար- պարապմունք մեր։ Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքը տեխնոլոգիական էր։ Արուսյակի հետ պատրաստեցինք գեղեցիկ կախազարդեր։ Հազարան հավքի պատկերով։ Աշխատանքները վերջնական տեսքի բերելուց հետո ներկայացվելու են ցուցահանդես վաճառքի։

Рубрика: Սեմինարներ

Սեմինար-պարապմունք Մարիետ Սիմոնյանի հետ

Այս չորեքշաբթի ունեցանք սեմինար-պարապմունք Մարիետ Սիմոնյանի հետ։ Ավագ դպրոցի ընթերցասրահում էինք։ Երկարացված օրվա կազմակերպիչների համար շատ հետաքրքիր էր։ Սեմինարի թեման նախագիծն էր։ Տիկին Մարիետը շատ մանրամասն ներկայացրեց․ Ի՞նչ է նախագիծը, Ինչպե՞ս կազմել նախագիծ, Նախագծի բաղկացուցիրներ, նախագծի իրականացումը։
Նախագծի օրինակներից մեկի շուրջ մանրամասն խոսեցինք․ ուսումնական ճամփորդություն Արագածոտնի մարզ, գյուղ Երնջատափ։ Շատ հետաքրքիր էր։

Рубрика: Սեմինարներ

Բույսերի լաբորատորիայում սեմինար պարապմունք

Երկարացված օրվա կազմակերպիչներով այս անգամ բույսերի լաբորատորիայուն էինք։ Մեր հերթական սեմինարն անցավ շաը հետաքրքիր։ Տիկին Շողիկը պատմեց բույսերի մասին, ինչպես տնկել, մոլախոտերին հեռացնել և խնամել։

Рубрика: Սեմինարներ

ՍԵմինարներ

Երկարացված օրվա կազմակերպիչներով հանդիպեցինք հատուկ հոգեբան Մարիամի հետ։ Քննարկեցինք ներառական կրթության դերն ու կարևորությունը։ Ինչպես մենք կարող ենք ներրառել երեխաներին։

Рубрика: Սեմինարներ

Ճակտոցների պատրաստում

Հերթական սեմինարն էր այսօր։ Երկարացված օրվա կազմակերպիչներով հանդիպել էինք նորից։ Այս անգամ ճակտոցներ էինք պատրաստում։ Բավականին հետաքրքիր էր, քանի որ անհատական էր յուրաքանչյուրն աշխատում՝ իր ճաշակն ու գունային համադրությունը համադրելով։ Հայկական զարդանաշխերն էին ընտրված։ Հետաքրքիր է զարգանալ, կրթվել և վերապատրաստվել ամեն անգամ, իմանալ ավելին, որ կարողանանք սովորեցնել նաև սովորողներին։
Գեղեցիկ լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

Рубрика: Սեմինարներ

Սեմինար Նոր Դպրոցում

Это слайд-шоу требует JavaScript.

Սեպտեմբերի 9-ին Նոր դպրոցի երկարացված օրվա մանկավարժների հետ հանդիպեց Նաիրա Նիկողոսյանը։ Շատ կարևոր սեմինար-քննարկում եղավ։ Վերանայեցինք երկարացված օրվա կարգն ու կազմակերպումը։ Շատ կարևոր և արդյունավետ են այսպիսի սեմինարները, որոնք երկարացված օրը ավելի հետաքրքիր կդարձնեն։