Рубрика: օգոստոս

Ուսումնական տարվա սկիզբ

Օգոստոսի 30-ը Նոր դպրոցում յուրահատուկ ուրախությամբ սկսվեց։ Հատկանշական էր հատկապես առաջին դասարանցիների մուտքը։ Նրանց աչքերը փայլում էին ուրախությունից։
Շատ հագեցած էր օրը։ Երգով սկսվեց առավոտյան պարապմունքը։ Ո՛չ միայն երեխաներն էին մասնացկում, այլ նաև ծնողները։ Դասարաններում ծանոթացան միմյանց հետ և հետաքրքիր խաղեր խաղացին ու ընկերացան։ Երեխաներն ավելի ուրախացան, երբ լողացին լողավազանում։  Հեծանիվ վարեցին։ Նաև ինքնարտաահայտվեցին նկարչության միջոցով։
Նոր դպրոցից շատ ուրախ գնացին՝ անհամբեր սպասելով հաջորդ անգամվան։

20160830_115304.jpg

Рубрика: օգոստոս

Ամառային ուսումնական ճամբարի ամփոփում

Ավարտվեց ամառային ուսումնակամ ճամբարը, որը շատ հագեցած էր։
Հեծանիվ վարել շատ եմ սիրում և հնարավորություն ունեցա ուսուցիչների հետ միասին շրջել կրթահամալիրի տարածքում: Այո՛, ուսուցիչը միայն առարկա դասավանդող չպետք է լինի․ նա նաև պետք է բազմակողմանի զարգացած անհատ լինի:
Հրաշալի անցան նաև լողի պարապմունքները: Մասնագետն օգնում էր, բայց հետաքրքիր էր այն պահը, երբ ուսուցիչները միմյանց էին օգնում: Ովքեր կարողանում էին լողալ սովորել, այդ ուրախությունը բոլորինն էր դառնում:
Իսկապես հայկական պարն ու երգը միավորում են հային: Մենք ավելի ամուր ենք զգում հողը մեր ոտքերի տակ, երբ մենակ չենք: Երբ ուս ուսի, ձեռք-ձեռքի տված պարում էինք, այդ պահին զգալի էր հայի միասնական ուժը, որը պետք է փոխանցենք սեբաստացիներին։
Ուսումնական բնույթի սեմինար — քննարկումններն էլ բավականին արդյունավետ էին: Ջերմ ու անկաշկանդ միջավայրում շատ արագ կարողացա ներառվել։Կրթահամալիրում հրաշալի մանկավարժներ են աշխտում՝ բանիմաց և փորձառու: Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա մասնակցելու ամառային ուսումնական ճամբարի աշխատանքներին։

Рубрика: օգոստոս

Տպավորություններ ամառային ուսումնական ճամբարից

Ամառային ուսումնական ճամբարն անցնում է շատ հետաքրքիր։ Ներառվել մի միջավայրում, որտեղ նոր ես ոտք դնում և քեզ զգալ հարազատ միջավայրում՝ հրաշալի է։
Առավոտյան հայկական պարը համախմբում է բոլորիս։ Հրաշալի տրամադրություն է ստեղծվում։ Բավական հետաքրքիր է նաև հեծանիվ վարել, լողալ, շատմատ խաղալ։ Նաև սեմինարներն եմ կարևորում, որոնք կօգնեն ավելի արդյունավետ աշխատել։
Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ մասնակցելու այս ճամբարում։

Рубрика: օգոստոս

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սեբաստացի կրթահամալիրում եղել եմ 3 տարի առաջ՝ ուսուցիչների փորձի փոխանակման։
Բնականաբար կրթահամալիրը շատ է տարբերվում մյուս կրթահամալիրներից։
Ուսուցումն իրականացվում է  հաշվի առնելով 21-րդ դարի պահանջները։ Գնահատելի է, որ զարգացնում են յուրաքանչյուր երեխայի անհատականությունը։ Նաև ուսուցիչներին հնարավորություն է տրվում լինել ստեղծագործ։
Երբ ես սովորել եմ դպրոցում, ուսուցումն այլ կերպ էր իրականացվում։ Կարելի է ասել կոմունիաստական շունչ կար։ Իսկապես ես շատ կցանկանայի սովորել այնպիսի դպրոցում, ինչպիսին այս կրթահամալիրն է։