Рубрика: անձնական նյութեր

Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան

Ես Աննան եմ։ Թեև մասնագիտությամբ մանկավարժ եմ, սակայն միշտ հետաքրքիր է եղել ինձ համար ուսումնասիրել այլ հմտություններ։ Ավարտել եմ նաև հաղորդավարների դպրոցը։ Հետաքրքիր է հաղորդակցվել մարդկանց հետ։
Ինչպես բոլոր մարդիկ ունեն հոբբի, ես՝ նույնպես։ Սիրում եմ պարել, ընթերցել, հեծանիվ վարել, ճամփորդել։ Читать далее «Աննա Հարությունյան»

Рубрика: անձնական նյութեր

Կրթական համակարգ

Այսօր շատ դպրոցականներ, սեր և հետաքրքրություն չունեն ուսման նկատմամբ, քանի որ այն չի համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին։
Մենք՝ մանկավարժներս, պետք է կրթենք և դաստիարակենք մի սերունդ, որը վաղվա մեր ապագան է։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է  մեծ պատասխանատվությամբ վերաբերի այս կարևորագույն հարցին։
Ուսուցումը երեխաների համար պետք է հաճելի լինի։ Նրանք պետք է սիրով սովորեն։ Բայց իրականում  նրանց  ծանրաբեռնում ենք շատ ավելորդ գիտելիքներով, որոնք երբեք էլ չեն կիրառում։Եկեք չմոռանանք, որ նրանք երեխա են և խաղը անբաժան է նրանցից։ Սիրով են խաղում, քանի որ շատ հետաքրքիր է իրենց համար։ Կրթությունն էլ պետք է այպիսին լինի, որ սիրով սովորեն։