Рубрика: Մուտքի ճամբար

«Մուտքի ճամբար»-ի առաջին օրը

Այսօր շատ հետաքրքիր և հագեցած օր ունեցա։ Մուտքի ճամբարի առաջին օրն էր։ Մասնակցեցի մեծ սիրով և ոգևորությամբ։ Ես դիմել եմ դասվարի աշխատանքի համար։ Մասնակիցները տարբեր մասնագիտություն ունեն, որն էլ ավելի հետաքրքիր է դարձնում միմյանց հետ հաղորդակցվելը։ Շատերն ինձ նման վերադարձել են ֆիզարձակուրդից։ Կան նաև կրթահամալիրում աշխատել ցանկացողներ։ Մուտքի ճամբարի կազմակերպիչը Լիլիթ Սահակյանն է՝ հրաշալի մարդ և մանկավարժ։


Օրը սկսեցինք երգելով ու պարելով։ Այնուհետև Լիլիթը ներկայացրեց ծրագիրը։ Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացավ յուրովի։ Բոլորն էլ նպատակասլաց և խելացի են։
Քայլեցինք դեպի արևելյան դպրոց, գեղեցիկ վերնատանն ունեցանք հետաքրքիր հանդիպում Վարդան Կարապետյանի հետ։ Տարբեր տարածաշրջանների բարբառների մասին խոսեցինք։ Մասնակիցներից յուրաքանչյուրն ասաց, թե որ բարբառով է կարողանում խոսել։ Ես գրանցվեցի բարբառների ակումբում ուսումնասիրելու համար
տարբեր բարբառներ։ Կարդացինք Կոռնիձորի բարբառով ասույթներ, օրհնանքներ, անեծքներ։
Արևելյան դպրոցում հանդիպեցինք Առնոլդ Միքայելյանին, ով մեզ տեղափոխեց շախմատային հետաքրքիր աշխարհ։ Իմացանք․
Շախմատի հիմնական կանոնները։
Շախմատի խաղաքարերի անվանումների պատմությունը։
Ֆիգուրների համեմատական արժեքները:
Շախ։ Մատ։ Պատ։ Փոխատեղում։
Հիմնական հասկացություններ: Հաղթանակ: Ոչ-ոքի:
Շատ հետաքրիր է շախմատն՝ իր կանոններով, քայլերով, խաղաքարերով։ Ես շատ եմ սիրում շախմատ խաղալ, հաճույք եմ ստանում խաղալիս, եթե նույնիսկ պարտվում եմ։ Խաղալու ընթացքում զարգանում է միտքն ու տրամաբանությունը։ Այնքան հետաքրիր էր, որ մենք ցանկություն հայտնեցինք ևս մեկ անգամ խաղալ շախմատ։
Ահա այսպիսին էր մուտքի ճամբարի առաջին օրը՝ անչափ հետաքրքիր և ուսուցողական։
Անհամբեր կսպասեմ հաջորդ օրվան։

Оставьте комментарий