Рубрика: Հունվարյան ստուգատեսներ, Ուսումնական երկրորդ շրջան. 2021-2022 ուսումնական տարի

Սպորտլանդիա

Նախագիծը՝ Սպորտլանդիա

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին դպրոցի երկարացված օրվա սովորողներ

Ժամկետը՝ հունվարի 12, 20-ին, ժամը 15:00-16:00

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Վահան Ասատրյան» բասկետբոլի մարզադաշտ

Նպատակը՝ ձմեռային մարզական խաղեր

Մարզիչ` Նաիրա Հարությունյան

Կազմակերպիչ` Աննա Հարությունյան

Անհրաժեշտ գույք՝ Վոլեյբոլի, հանդբոլի, բասկետբոլի գնդակներ, պարաններ, մարմնամարզական օղակներ, կանգնակներ,

Ծրագիր

1. Խմբերը շարքով կանգնում են, մարշ հրահանգից հետո գնդակը վարելով, կանգնակները շրջանցելով վազում են մինչև կենտրոն, վերադառնում են ուղիղ առանց վարելու և գնդակը փոխանցում են ընկերոջը:

2. Խմբերը բաժանվում են զուգերի վոլեյբոլի գնդակը իրար փոխանցելով վերևից, կից քայլերով հասնում են կենտրոն վերադառնում են ներքևից փոխանցումով, կից քայլերով:

3. Խմբերը բաժանվում են զույգերի, առաջին խաղացողը հանդբոլի գնդակը փոխանցում է ոտքերի արանքից երկրորդ խաղացողին, երկրորդը վազքով կանգնում է առաջինի առաջը և փոխանցում գնդակը, այդպես մինչև կենտրոն վերադառնում են վազքով իրար ձեռք բռնած:

4. Բասկետբոլի գնդակը ոտքերի մեջտեղում դրած ցատկերով հասնում են կանգնակին, շրջանցում են, գնդակը բռնած ձեռքը վերադառնում են ելման դրություն:

5. Երկու խաղացող փաթաթվում են իրար, մեկ կամ երկու վոլեյբոլի կամ հանդբոլի գնդակ դնում են իրենց մեջտեղում առանց գնդակներին կպնելու, հասնում են կենտրոնական գծին, վերադառնում են գնդակները ձեռքերի մեջ:

Մասնակիցները գալիս են մարզահագուստով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s