Рубрика: Մուտքի ճամբար

Կարել Չապեկի առակների վերլուծությունը

Աքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Աքաղաղի ազդանշանով են արթնանում մարդիկ։ Այսինքն կյանքում կան մարդիկ, ովքեր իրենց ամենակարևորն են զգում։ Առանց իրենց թույլտվությամբ չեն հանդուրժում ուրիշները ինչ-որ քայլ կատարեն։

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։


Այո՛, մարդիկ սիրում եմ միմյանց նման լինել՝ կորցնելով իրենց անհատականությունը։ Քննարկում են այն մարդկանց, ովքեր ունենում են վառ անհատականություն։

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Ծառը հատելուց հետո կարծես այն ոչ մեկի այևս պետք չէ։ Ծեր մարդիկ, ովքեր իրենց կյանքն ապրել են կարծես այլևս պետք չեն մարդկանց։ Նրանց մասին չեն խոսում, չեն գովում, կարծես մոռացված լինեն։ Այդ պահին մարդը սկսում է ինքն իր մասին խոսել։ Մինչդեռ պետք է կողքինները խոսեն մարդու մասին և գովեն նրան։

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Իմ կարծիքով այս առակում խոսքը խորմանկ մարդու մասին է։ Աղվեսը խորամանկ կենդանի է և շատ լավ գիտի, որտեղից է գալիս վտանգը, ում հետ կարող է մրցել, ումից պաշտպանվել և ում վրա հարձակվել։

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Կարծում եմ այստեղ խոսքը աշխատաեր ու ծույլ մարդկանց մասին է։ Շատ դեպքերում ծույլը տեսնում է, ինչպես է աշխատասեր մարդն աշխատում և ծուլանում է ու ոչինչ չի անում՝ համարելով աշխատանքի ճիշտ բաժանում։

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Ծեր մարդկանց երիտասարդներն անվանում են հետամնաց։ ՍԵրունդների տարբերությունն է։

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Հասարակության մեջ կարծես ընդունված կարծիք է, ճշմարտությունը մեկն է, այն էլ ուժեղինն։ Կան մարդիկ, որ տածում են միշտ իրենք են ճշմարիտ և դիմացինին ցածրացնում են՝ իրենց անձը բարձրացնելով։

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Ոչ ոք չի կարող հեռու մնալ հասարակությունից։ Ապրել մեկուսացած ինքն իր համար։
Նույնսիկ իր քթից այն կողմ ոչինչ չի տեսնում և չի ուզում տեսնել։

Էշ

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար։

Այս առակում խոսքն այն մասին է, որ կան մարդիկ, ովքեր չեն կարևորում մյուսների աշխատանքը։ Արվեստագետներին չեն հասկանում ֆիզիկական ծանր աշխատանք կատարողները, քանի որ իրենց աշխատանք ու ծանրությունը կարծես աննկատ են մնում։ Բարկանում են ու չարանում այն մարդկանց հանդեպ, ովքեր շատ հանգիստ զբաղվում են իրենց սիրելի գործով։ Ովքեր կարիք չունեն, որ իրենց գովեն ու նկատեն։ Նրանք ինքնաբավ են։

Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

Այստեղ խոսքը շահամոլ մարդու մասին է, ով գիտի ինչպես պահել իրեն յուրաքանչյուր իրավիճակում, որտեղից է գալիս իր շահն ու օգուտը։ Սա որպես բացասական հատկանիշ է ներկայացված։

Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

Կարծում եմ այս առակն այն մարդկանց մասին է, ովքեր դոփում են նույն տեղում, սակայն, իրենց թվում է քայլում են ժամանակի հետ։ Ովքեր չեն ուզում ոչ մի նոր գիտելիք ձեռք բերել՝ ինքնակրթվել։

Հարևան

Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

Չկայացած մարդու մասին է խոսքը։ Ով ոչինչ չի անում, ոչ մի օգտակար աշխատանք, միայն քննադատում է աշխատասեր մարդկանց։

Կատոն ավագ

Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

Կան նման մարդիկ, ովքեր կարևորն ու անկարևորը շփոթում են և մտածում են, որ իրենցից հեռու են բոլոր արհավիրքներն ու իրենց պլանավորած աշխատանքներն առաջնային են ու կարևոր։

Ներոն

Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։

Ներոնը հալածել է քրիստոնյաների, սակայն միշտ ասել է, որ միայն հերքել է նրանց քրիստոնեական հայացքները։ Այստեղ խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր տանջում են և հալածում մարդկանց։ Շարունակում են ստել՝ ասելով, որ միայն նրանց հայացքների հետ համամիտ չեն։

Աթիլլա

Մենք էլ ենք եկել աշխարհը փրկելու։

Կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք են աշխարհը փրկելու։ Խաղաղությունն ու սերն է փրկեու աշխարհը, երբ մարդիկ դադարեն պատերազմել միմյան դեմ։

Դիկտատոր

Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։


Այն մարդու մաիսն է խոսքը, ով չի կարևորում մարդկանց։ Ազատ խոսելու , որոշումներ կայացնելու իրավունք ու հնարավորություն չի տալիս։ Միակ լուծումն ու ճանապարհը իրեն ենթարկեցնելն է։ Հիմնականում ղեկավարներն են այդպես վարվում։

Բռնակալ

Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։

Շահամոլ բռնակալի մասին է խոսքը, ով միայն իր անձի օգուտի մասին է մտածում։ Մարդկանց էլ տականք է համարում և մտածում է, որ միայն իր շնորհիվ է, որ նրանք ազգ են դառնում։

Կոնկիստադոր

Ողորմած աստված, դո հո գիտես, որ անմարդկայնությունը խորթ է ինձ։ Բայց ախր աստեկը մարդ չէ։

Խոսքը նվաճող մարդու մասին է, ով չի ընդունում այդ փաստը։ Նա կարծես արդարացնում է իր արաքը՝ վատաբանելով մեկ ուրիշի։

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Քննադատին հետաքրքիր չէ տվյալ իրավիճակը։ Իր համար կարևորն այն է, թե ինչպիսին է իր կարծիքով ճիշտ։

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Մյուսներին քննադատող մարդու մասին է խոսքը։ Կարծես սխալ է համարում և ավելորդ մարդկանց ինչպիսի լինելը՝ քննադատելով նրանց։

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Հարմարավետության գոտում գտնվող մարդու մասին է, ով ջանք չի գործադրում ինչ-որ բան փոխելու։

Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է։

Կան մարդիկ որ ամենակարևորն են համարում իրենց դերն ու առավելությունը մյուս մարդկանց կյանքում։

Միօրիկ

Պատմությո՞ւն։ Այդ ինձ ոչինչ չի ասում։


Այն մարդիկ, ովքեր ապրում են մեկ օրով։ Անցյալն ու պատմությունն իրենց հետաքրքիր չեն։ Իրենց այդ պահն է հետաքրքիր։ Չունեն արժեհամակարգ ի տարբերություն ավանդապահ մարդկանց։

Մարդը սարդոստայնում

Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի։


Դժվարության մեջ գտնվող մարդը համբերատար պետք է անցնի այդ ճանապարհը՝ հաղթահարելով։ Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հաղթահարել ու մնում են այդ դժվարության մեջ։

Ոչխար

Թող մորթեն, բայց ինչո՞ւ են տանում։

Խոսքն այն մասին է, որ մարդուն եթե պետք է սպանեն, գերադասում է ավելորդ չտանջվել։ Հենց այդ պահին սպանեն։

Հոռետես

Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։


Իմ կարծիքով լավատեսները միշտ տեսնում են այն, ինչ նույնիսկ չի կարող լինել։ Իսկ հոռետեսները չեն էլ մտածում այդ մասին։

Պատգամ

Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։

Կարծում եմ խոսքը ղեկավար մարդու մասին է, ով կարծես պատգամ է տալիս, ոչ թե հրամայում։ Մյուսներն իրականացնում են այն, ինչ ինքը չի կարող անել։

Սեր ժողովրդի նկատմամբ

Միայն մեր կուսակցությունն է մեծարում մեր մեծ, հերոսական ժողովրդին։ Բոլոր մյուս կուսակցությունները դավաճաններ են, վախկոտներ, ծախված հոգիներ ու սրիկաներ։

Այտեղ էլ խոսքը շահամոլների մասին է, ովքեր վատաբանելով ուրիշներին, մեծարում են իրենց։ Կարծես միայն իրենք են սիրում ժողովրդին։

Պետական գործիչ

Պետության օգո՞ւտը։ Դա կամ այն է, ինչը օգտակար է մեզ, կամ այն, ինչը օգտակար է մնացյալներին։

Պետական գործիչը ժողովրդի մասին չմտածողն է, ում միայն իր օգուտն է հետաքրքիր։

Բռնակալ և փիլիսոփաներ

Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։

Փիլիսոփաները միշտ արձանագրել են բռնակալների կողմից արված վատ գործերը՝ դրանց դրական երանգ տալով։

Խոզ և մարգարիտ

Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Այս առակում խոսքը տարբեր մտծելակերպ ու արժեհամակրգ ունեցողների մասին է։ Ով չի կարևորում և չի հասկանում մեկ ուրիշի արված աշխատանքը։

Դիվանագիտություն

Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու։

Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր միայն խոսքով են արդար, սակայն ծածուկ վատ գործեր են իրականացնում։

Չեզոք

Չեզոքությո՞ւն։ Այդ նշանակում է վաստակել պատերազմում, որ վարում են ուրիշները։

Այս առակում հեղինակը ներկայացնում է այն մարդկանց, ովքեր ուրիշի կատարած աշխատանքի արդյունքն են վայելում։ Պատերազմի ժամանակ ոչ մի ջանք չեն գործադրում, այլ չեզոք են լինում։

Իմպերիալիստ

Ուժերի հավասարակշռությունն այն է, երբ մեր կողմն է գերակշռությունը։

Այն մարդկանց մասին է խոսքը, ովքեր կողմ են կառավարությանը։ Կարծում են գերակշռությունը ուժեղներինն է։ Դա էլ դիտարկում է հավասարության նշան։

Գաղութացում

Իսկ հիմա հայրաբար հոգանք նրանց մասին, ովքեր ողջ են մնացել։

Օգնություն մարդկանց, տեղավորել մեկ ուրիշ վայրում։

Թերթեր

Ճշմարտությունը լոկ այն է, որը ծառայում է մեր կուսակցության շահերին։

Միշտ թերթերում գրում են այն կուսակցության շահերը, որին ծառայում են։
Կարելի է ասել նաև լրատվամիջոցների մասին։ Խոսում և ներկայացնում են այն ճշմարտությունը, որը իրենց ղեկավարների շահերից է բխում։

Խմբագրությունում

Այստեղ ահա հաղորդագրություն է ստացվել, որ միջոց է գտնված գեղձուռուցքի ժանտախտի դեմ։ Դուք չգիտեք՝ մեր կուսակցությունը ժանտախտի կո՞ղմ է, թե դեմ։

Հետաքրքիր է նույնիսկ այդ ժամանակ, երբ կարող են օգնել մարդկությանը, սակայն նորից իրենց շահն են կարևորում։

Դիվանագիտություն

Փա՜ռք աստծու, պայմանագիրը կնքված է։ Այժմ եկեք մտածենք, թե ինչպես պիտի խախտենք այն։

Դիվանագետները շատ լավ գիտեն, թե ինչպես գրագիտորեն խախտեն պայմանավորվածությունը՝ առանց թշնամանք ստեղծելու։

Դիվանագետ

Միջազգային իրավո՞ւնք։ Այդ միշտ այն է, որ խախտում են ուրիշները։

Այստեղ խոսքը միջազգային իրավունքի անկարևորության մասին է։ Խախտում են այն, ինչ թվում է հնարավոր չէ խախտել։

Երկրի կառավարիչ

Ես հայրենիքի սիրո շլացուցիչ օրինակ տվի․ երեք հարյուր հազար մարդու ստիպեցի իրենց կյանքը զոհաբերել նրան։


Այս առակն ինձ ցույց տվեց պատերազմը, երբ ղեկավարները մղում են ժողովրդին հայրենասիրության կռվի դաշտում՝ հետ մնալով վտանգից։

Միջազգային համաձայնություն

Ճագարներ, դուք հավերի հետ պայմանագիր կնքեցիք, որ իրար չեք խժռի։ Տեսնենք, թե ինչ կասի դրան բազեն։

Այստեղ են ասել․ <<Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր>>։

Ցիկլոն

Երկրի երեսից ջնջված է հիսուն քաղաք։ Ինչպիսի՜ ցնցող հաջողություն։

Նա ով կարողանում է բնաջնջել ու ավերել քաղաքներ հրճվում է։ Կարելի է համեմատել պատերազմական երկրի ղեկավարության հետ։

Գայլ

Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից։

Մարդն, ով ուզում է վնասել մեկ ուրիշի, անպայման դա կանի ամեն գնով։ Բացասական հատկանիշ ունեցող մարդու մասին է խոսքը։

Ոչխարի հոտ

Այս գայլն ավելի շուտ կկշտանա, եթե նրան չդիմադրես։

Ագահ մարդու մասին է խոսքը, ով չի բավարարվում քչով, այլ ամբողջն է ուզում ունենալ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s