Рубрика: Միջին դպրոցի երկարօրյա

Հաշվետվություն

Հունվարի 18-27-ը կամավոր աշխատել եմ միջին դպրոցում՝ երկարացված օրվա կազմակերպիչ։ Աշխատանքը բավականին հետաքրքիր էր։ Ես մասնագիտությամբ դասվար եմ և միշտ աշխատել եմ կրտսեր դպրոցում։ Առաջին անգամն էի աշխատում միջին դպրոցում։ Այստեղ էլ միջին դպրոցի սովորողները տարբերվում են կրտսեր դպրոցի սովորողներից։ Նրանք բավականին ինքնուրույն են, ինքնակազմակերպվող, հասուն, կշռադատող, գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները։ Երկարացվա օրվա ընթացքում սովորողներին առաջարկում եմ գործունեության մի քանի տարբերակ, իրենք ընտրում են, որով ցանկանում են զբաղվել։ Քննարկում ենք միասին, համագործակցում, որն էլ բավականին հետաքրքիր է։
Այս ընթացքում միջին դպրոցի սվորողների հետ միասին աշխատել ենք կավով։ Ընտրել էինք ազատ թեմա, որպեսզի սովորողները ստեղծագործեն։
Գինեգործության դպրոցում ենք եղել։ Սովորողներն իմացան, թե ինչպես կարելի է գինի պատրաստել տանը։ Իմացան, ինչ խաղողի տեսակներ կան, թե ինպչես են կարմիր գինին պատրաստում։ Նաև շշերի վրայից պիտակները մաքրեցին ջրով։
Շախմատի ակումբում եղանք, սովորողները շախմատ խաղացին ակումբի պարապողների հետ։ Բավականին հետաքրքիր էր։ Ունեցան և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ։ Մեծ ոգևորությամբ վերադարձանք միջին դպրոց։ Ցանկություն ունեցան կրկին այցելելու շախմատի ակումբ։
Ձյունառատ օրերին վայելեցինք ձնագնդի խաղալու հաճույքը։ Անկախ տարիքից բոլորս էլ շատ ենք սիրում խաղալ ձնագնդի ու ես սովորողների հետ միասին կարծես մանացել էի։
Ունեցանք շատ հետաքրքիր սեղանի խաղեր, թիմային խաղեր, որի ժամանակ զարգանում է միտքը, հիշողությունը, բառապաշարը, արագ կողմնորոշվելու կարողությունը։
Մեդիաուրբաթի ժամանակ միջին դպրոցի սովորողները հրաշալի պարեցին և երգեցին։
Ես այս ընթացքում նաև մասնակցեցի մանկավարժական ակումբին, բավականին հետաքրքրիր էր մանկավարժների հետ քննարկում ունենալ։ Լսել ամեն մեկի տեսանկյունը հեռահար և առկա կրթության մասին։ Խոսվեց նաև ինքնակրթության կարևորության մասին։
Մասնկացեցի նաև երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարին։ Այս անգամ երգչախումբ էինք դարձել 1-ին և 2-րդ ձայնով երգում էինք ազգային երգեր։ Հաճելի է, երբ կրթահամալիրը մանկավարժին հնարավորություն է տալիս բազմակողմանի զարգանալ։
Այս ընթացքում մեծ հաճույքով եմ աշխատել միջին դպրոցում, որտեղ համագործակցել եմ մանկավարժների, կազմակերպիչների, միջին դպրողի ղեկավարի հետ։ Ամեն հարցում ինձ աջակցել և օգնել են։ Սովորողների հետ շատ հետաքրքիր է աշխատել՝ բացահայտելով նրանց յուրօրինակ և զարմանահրաշ աշխարհը։
Ցանկություն ունեմ շարունակել աշխատանքս միջին դպրոցում երկարացված օրվա կազմակերպիչ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s