Рубрика: Միջին դպրոցի երկարօրյա

Կամավորական աշխատանքային շաբաթվա ամփոփում

Հունվարի 18-22-ը կամավորական աշխատանք էի իրականացնում միջին դպրոցում։ 6-8-րդ դասարանի սովորողների երկարացված օրվա կազմակերպիչ էի։ Շաբաթն անցավ բավականին հետաքրքիր։ Առաջին անգամ էի աշխատում միջին դպրոցի սովորողների հետ։ Նախևառաջ ծանոթացա նրանց հետ, թե ինչ նախասիրություններ ունեն։ Հետաքրքիր է այս տարիքի երեխաների հետ շփվել, նրանք բավականին ինքնուրույն, նպատակասլաց երեխաներ են։ Ես հաճույքով կշարունակեմ աշխատել նրանց հետ՝ բացահայտելով հետաքրքիր և յուրօրինակ աշխարհը, որում աշրում և ստեղծագործում են։ Սովորողները բավականին խելացի են։ Շաբաթվա ընթացքում սովորողների հետ բակային խաղեր խաղացինք, քանի որ ձյունառատ եղանակ էր, վայելեցինք այն ձնագնդի խաղալով։ Աշխատեցինք նաև կավով, ազատ թեմա էր։ Ներկայացրեցին նաև իրենց ազգանվան պատմությունը։ Շատերի պապերն են գաղթել Արևմտյան Հայաստանից։
Ես մասնակցեցի մանկավարժական ակումբին, հետաքրքիր քննարկում ունեցանք։
Իսկ շաբաթվա վերջում մեդիաուրբաթն էր։ Միջին դպրոցի սովորողները ներկայացան հիանալի պարով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s