Рубрика: երկարօրյա

4 ամսվա աշխատանք

Հագեցած և արդյունավետ աշխատանքային-ստեղծագործական ընթացք է եղել՝ սեպտեմբեր-դեկտեմբեր։ Այս ընթացքում աշխատել եմ մեծ սիրով և եռանդով։
Մեծագույն ձեռքբերումն եմ համարում երեխաների սերն ու լավ մանկավաժ-մարդկանց հետ համագործակցությունը։ Նաև համագործակցել եմ սովորողների ծնողների հետ անհատապես, որն էլ բարենպաստ է անդրադարձել սովորողների համար։
Այս ժամանակահատվածում եղել եմ և՛ երկարացված օրվա մանկավարժ, և՛ շախմատի ուսուցչուհի, և՛ ընթերցավար, և՛ դասվար․․․
Հետաքրքիր նախագծեր եմ իրականացրել։ Փոքրիկ շախմատիստները, լողորդները։
Բավականին հետաքրքիր էր աշխատել կրթահամալիրում։ Յուրաքանչյուր պահի սովորել եմ թե՛ սովորողներից, թե՛ մանկավարժներից։ Իմն է դարձել այն մեթոդներն ու մոտեցումները, որոնք կրթահամալիրինն են։ Ես ինձ զգում եմ կրթահամալիրի մի մասնիկը։
Մեծ սիրով եմ աշխատել  յուրաքանչուր օր։ Աշխատել եմ առաջինների հետ։ Արևելյան դպրոցի 1․1 և 1․2 դասարանների սովորողների հետ։ Հիմնական աշխատանքս երկարացված օրվա մանկավարժ եմ եղել։ Լրացուցից աշխատանքներ եղել են նույնպես՝ աշխատել եմ 1․1 դասարանում դասվար՝ Հռիփսիմե Առաքելյանի փոխարեն և մնացել եմ մինչ երկարօրյաի ավարտը նոյեմբերի 1-ին շաբաթը։ Նոյեմբերի 2-րդ շաբաթը եղել եմ ընթերցավար։ Աննա Ստեփանյանի օգնությամբ ծանոթացել եմ աշխատանքին։ Հանդիպել եմ նաև տիկին Մարիի հետ Մայր դպրոցի ընթերցավար։

Իմ աշխատանքը կարող եք տեսնել իմ բլոգում։

Սեպտեմբերին     իմ կատարած աշխատանքներն ու հետաքրքիր նախագծերը։
Հոկտեմբերին հետաքրքիր աշխատանքներ էինք իրականացնում։
Նոյեմբերին շատ հետաքրքիր էր անցնում երկարացված օրը։

Դեկտեմբեր ամիսը տոնական է։ Շատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացնում։
Ինձ համար շատ կարևոր էր և հետաքրքիր լինել ռադիոյի պատասխանատու։ Արմինե Մնացականյանի դասարանի սովորողների հետ միասին ռադիոնյութ պատրաստեցինք։

Ինձ դուր է գալիս աշխատել կրթահամալիրում։ Ըստ իս մանկավարժը պետք է բազմակողմանի զարգացած լինի։ Կրթահամալիրը տալիս է այդ հնարավորությունը։ Մենք՝ մանկավարժներս, լավագույն օրինակն ենք սովորողների համար։ Մենք մեծ պատասխանատվություն ունենք կրթելու և դաստիարակելու մի սերունդ, որը վաղվա մեր ապագան է։ Շատ մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում մանկավարժ լինելու կարևորագույն կոչմանը։ Յուրաքանչյուր սովորողի անվտանգությունը պետք է ապահովել։
Կարևորում եմ նաև հայեցի դաստիարակությունը։ Հրաշալի է, որ սովորողներն ուսումնասիրում են հայկական ազգային երգն ու պարը։ Հաղորդակից են լինում մեր մշակույթին ու արվեստին։ Հրաշալի սերունդ է մեծանում։ Նրանք խելացի են, ստեղծագործող, վառ անհատականություն են, ունեն իրենց երազանքները, համարձակ են, քաջ, ինքնուրույն։ Ես ուրախ եմ, որ այնպիսի կրթահամալիրում եմ աշխատում, որտեղ կարևորվում է անձի անհատականությունը։ Նաև համակարգչային հմտություններն են ձևավորվում՝ քայլելով ժամանակին համընթաց։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s