Рубрика: Սեպտեմբեր

Տոնական օր

Սեպտեմբերի 5-ը տոնոկան օր էր կրթահամալիրում։
Օրը սկսվեց առավոտյան պարապմունքով։ Այնուհետև առաջին դասարանցիները և ուսուցիչները հագան իրենց տոնական շապիկները և քայլեցին դեպի Մայր դպրոց։ Մարմարյա սրահում պարեցին  և՛ երեխաները, և՛ մայրիկները, և՛ ուսուցիչները։
Սեբաստացիները շրջեցին Մայր դպրոցում։ Հետաքրքիր էր նրանց ամեն ինչ, փայլուն և ժպտուն աչքերով շրջում էին։ Այցելեցինք հրաձգության, սուսերամարտի, նետաձգության դահլիճներ, մարմնամարզության սրահ։ Որից հետո սկսվեց երկար սպասված կրթական շքերթը։ ՍԵբաստացիները ուրախ երգում էին, պարում։ Համտեսեցինք շատ համեղ դեղձ և սալոր։
Օրը շարունակվում էր և լի էր անակնկալներով։ Եղանք Օշականում, ուր թաղված է Մեսրոպ Մաշտոցը։ Տեսանք նաև տառերի պուրակը։ Երեխաները շատ ուրախ էին, ծնողները նույնպես։ Քասախի հովտում օծվեցին։ Հաղորդակցվեցին ծնողները, երեխաները խաղացին։
Լավ տրամադրությամբ վերադարձանք դպրոց։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s