Рубрика: Սեպտեմբեր

Գիտելիքի օր

 

Եկավ սեպտեմբերի 1-ը․․․ Այդ օրը տոնական էր և՛ մեծերի, և՛ փոքրերի համար։ Համակ ուրախ տրամադրությունը տիրել էր բոլորին։ Երեխաները հարազատների ուղեկցությամբ եկան Նոր դպրոց։ Հեքիաթային ուրախությունը վարակել էր բոլորին՝  պապիկներին, տատիկներին, ծնողներին, մանկավարժներին և փոքրիկ սեբաստացիներին։
Գիտելիքի օրը նշվում է ամբողջ հանրապետությունում։ Առավոտից սկսված տոնական տրամադրությամբ դպրոց էին հաճախում բոլորը՝ ծաղիկներով, փուչիկներով և ուրախ տրամադրությամբ շնորհավորում էին միմյանց։
<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում սովորողները համարվում են սեբաստացիներ։
Նոր օրը սկսվեց առավոտյան տոնական պարապմունքով՝ երգով, պարով, որին մասնակցեցին նաև ծնողները։ Համակ ուրախությունը տիրել էր բոլորին։ Այնուհետև առաջին դասարանցիները սրտի մեծ թրթիռով և ուրախությամբ բաց թողեցին սպիտակ աղավնիներ, որոնք խորհրդանշում են խաղաղություն և ազատություն։
Օրը շարունակվեց Մայր դպրոցում, որտեղ նրանց նվիրեցին Այբբենարան և զարգացնող գրքեր։ Առաջին անգամ համտեսեցին հմուտ խոհարարների սիրով պատրաստած համեղ կերակուրները։ Փոքրիկ սեբաստացիները երկարօրյային ընթացքում խաղացին, նկարեցին և երգեցին։
Ահա այսպես հետաքրքիր անցավ երեխաների ուսումնական առաջին օրը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s